Moldova signs security and defence partnership with EU Armen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relations Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora IAEA supports Armenia’s nuclear program, Grossi EU to start membership talks with Ukraine in June, Politico ICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leaders Ruben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German Bundestag We wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren Papikyan Ameriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFC Minister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of Iran 

«Ճամբարափոխ» եղած նախկինները վերարտադրվում են ՔՊ-ի դեմքով

Analytical
Երեկ Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ: Ուշագրավն այս ընտրություններում այն հանգամանքն է, որ ՔՊ-ի կողմից սատարվող շատ թեկնածուներ ժամանակին եղել են նախկին իշխանության ներկայացուցիչներ: Եվ սա այն դեպքում, երբ հենց ՔՊ վերնախավն է տարբեր առիթներով խոսում նախկիններին մերժելու մասին, սակայն այսպիսի դեպքերում ապավինում են հենց նրան օգնությանը եւ առաջադրում կամ սատարում նախկինների կադրերին: Եվ, կարծես, իզուր չեն ապավինում, այն եզակի համայնքներում, որտեղ երեկ ՔՊ-ին հաջողվեց հաղթանակ տանել, իշխող ուժի ցուցակները գլխավորում էին այսպես ասած՝ նախկինները:
 
Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում ՔՊ հաղթած թեկնածուն նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, ում մասին մամուլը հեղեղված է աղմկոտ նյութերով։ Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։
 
Թալինում ընտրվեց ՀԱԿ անդամ Տավրոս Սափեյանը։ Պակաս հայտնի դեմք չէ նաև նրա հորեղբայրը՝ Մկրտիչ Սափեյանը: Ավագ Սափեյանին 2019 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար, որի ընթացքում կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել Սուրեն Թորոսյանի, Համլետ Պողոսյանի և Հայկ Սահարյանի նկատմամբ: Ավելի ուշ դատարանը Մկրտիչ Սափեյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել տուգանքի ձևով պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկի՝ 250.000 ՀՀ դրամ գումարի չափով: Մկրտիչ Սափեյանն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև դրանից առաջ: Տարիներ առաջ նրան դատարանը մեղավոր էր ճանաչել Թալին քաղաքի հրապարակում ազգաբնակչության հետ ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ մի քաղաքացու հայհոյելու, ապա բռունցնքներով հարվածելու համար:
 
Սիսիանում ՔՊ-ին հաղթանակ պարգևեց Արմեն Հակոբջանյանը, ով նույնպես ՔՊ-ական չէ։ Նա Սիսիանի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ թաթախված Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն է նշանակում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ ի՞նչ էր արել նախկին քաղաքապետը: 2012թ. Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Դրանց հիմքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)՝ քրեական գործ էր հարուցվել այն ժամանակվա համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ, եւ վերջինս ազատազրկվել էր երեք տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը, եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալն ազատվել է պատիժը կրելուց: Անփոփոխ է մնացել, որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում, Աշոտ Գրիգորյանից հօգուտ տուժողի 11 մլն 250 հազար դրամ բռնագանձման մասին դատարանի որոշումը:Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը:
 
Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում ՔՊ ցուցակի առաջին համարը Նորայր Հակոբյանն է, որն արդեն 20 տարի զբաղեցնում է Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնը։ 2012-ի համայնքի ղեկավարի ընտրությունում նա եղել է ՀՀԿ անդամ, իսկ 2017-ին՝ անկուսակցական։
 
Արենիում ՔՊ-ի առաջին համարը գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ Ավելի վաղ՝ 1996-2005 և 2007-2017 թթ. նա եղել է Ռինդի համայնքապետ։ Ռինդն այժմ Արենի խոշորացված համայնքի մաս է կազմում։
 
Գյուլագարակում ՔՊ հաղթած թեկնածու, ներկայիս համայնքապետ Խաչիկ Վարդանյանը այդ պաշտոնում նշանականվել է 2021-ի հուլիսին, այն բանից հետո, երբ 2017-ին համայանքապետ ընտրված Մհեր Գևորգյանը վաղաժամկետ դադարացրել էր լիազորությունները։ Վարդանյանը 2017-ի ընտրություններին մասնակցել է որպես ՀՀԿ-ական։ Իսկ 2016-ին նա Գյուլագարակի համայնքապետ էր ընտրվել որպես «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցության անդամ։
 
Կոտայքի մեկ այլ համայնքում՝ Ակունքում, ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր և հաղաթանակ է տարել Հունան Ռուբենյանը, որը 1996-ից է գլխավորում համայնքը։ 2012 և 2017 թվականների համայնքապետի ընտրություններում նա ևս եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Հատկանշական է, որ Ռուբենյանի ղեկավարած համայնքի խոշոր գնումների մասին 2018-ի հունիսին ահազանգում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը։
 
Ինչ է ստացվում` համայնքներում նախկինները, կիսաքրեական և կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցող անձինք ՔՊ-ի դեմքով կրկին իշխանության են գալիս և վերարտադրվում են` պահելով տասնյակ տարիներ ուզուրպացրած իշխանությունը, արդյո՞ք այս սցենարը կանխելու համար չէր տեղի ունեցել 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը: Ի վերջո, 2018-ին մարդիկ դուրս էին եկել փողով ազատվելու հենց այդ կիսաքրեական, կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված և ընտրակաշառքներ բաժանող կոնտինգենտի դեմ, որն այսօր ինչ-որ հրաշքով հաջողությամբ տեղ է գտնում արդեն հեղափոխական թիմի նախընտրական ցուցակում և նույնիսկ հաղթում է...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Moldova is first country to sign a Security and Defence Partnership with the EU, BorrellCountries react on ICC Prosecutor inquiryMoldova signs security and defence partnership with EUEU approves plan to use the profits from frozen Russian assetsOne dead, more than 30 injured as London-Singapore flight hit by turbulenceArmen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relationsYour home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the DiasporaAquaman star Jason Momoa finds new loveYouTube blocks opposition content in Russia at authorities’ requestIAEA supports Armenia’s nuclear program, GrossiArmenia parliament speaker on Azerbaijan leader's possible conduct: Logic of deceiving, naturally, is always thereUN Secretary-General closely following Armenia-Azerbaijan normalization processFuneral procession of Iranian president Raisi starts in TabrizEU to start membership talks with Ukraine in June, PoliticoIran to hold snap presidential election on June 28Netanyahu denounces ICC prosecutor’s bid to arrest him, US supports IsraelUS offers condolences over death of Iranian president in helicopter crashArmen Grigoryan briefs German lawmakers on process of democratic reformsAzerbaijan’s Aliyev: Agreements reached with Armenia on border delimitation, demarcationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leadersBenny Gantz demanded from Netanyahu plan of action in Gaza after warRuben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German BundestagInternational Criminal Court Prosecutor requests warrants for Netanyahu and Hamas leadersWe wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren PapikyanAmeriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCDollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visitHead of Armenia’s Kirants village: 2 houses, 3 train car cabins to pass under Azerbaijan controlIran's first vice president Mohammad Mokhber to become interim president before new electionsIran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crashIran President Raisi’s funeral to be held Tuesday in TabrizAmbassador Nilakshi Saha Sinha: Armenia-India defense cooperation is going very wellThree best iPhones to buy in 2024President of Dominican Republic re-electedYerevan Municipality's construction and improvement department has a new headArmenian President conveys condolences to government and people of IranArmenia commemorative coin dedicated to Charles Aznavour's 100th birth anniversary is put into circulationAndroid 15 will increase attery life of smartphones by several hoursLarge number of police forces are brought to Armenia’s Kirants villageIran vice president confirms President Raisi’s death
Most Popular