Փորձելու են մյուս ծնողներին բերել «Եռաբլուր», որ մեզ հետ ընդհարում տեղի ունենա. Զոհված զինծառայողի ծնող
SocietyՍեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած զոհված զինծառայողների ծնողները հավաքվելու են Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության մյուս ներկայացուցիչների մուտքը «Եռաբլուր» պանթեոն:
Նրանցից մեկը իր խոսքում նշեց. «Մենք տեղեկություն ենք ստացել, որ այդ օրը եւս փորձելու են գալ «Եռաբլուր» եւ որոշակի սադրանքներ անել: Սադրանքն այն է, որ իրենք շրջաններից այն ծնողներին, որոնց կարողացել են տանել իրենց դաչաներում հյուրասիրություն անել, կամ ոչ ծնողներ, ծնողների անվան տակ փորձելու են բերել եւ այնպես անել, որ ընդհարում տեղի ունենա: Սա իրենց ոճն է, մենք ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք այդ բախումները եւ թույլ չտանք, որ այդ չարիքները գան «Եռաբլուր. Եւ փորձեն պղծել մեր որդիների շիրիմները»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին լրանում է արցախյան երրորդ պատերազմ կսելու 3-րդ տարելիցը: