Էրէբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Քննաչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Գործը ուղարկվել է դատարան»,-ասաց Թադևոսյանն ու հավելեց, որ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։
«Գործը հարուցվել է 308-ի 2րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Քննչական կոմիտեն գործը ուղարկել է դատախազություն, դատախազությունն էլ՝ դատարան։ Թե որտեղ է հիմա Արմեն Հարությունյանը, Թադևոսյանն ասաց. «Տեղյակ չեմ այս պահին։ Դա կալանք է, կալանք չէ, դատարանը կորոշի դա»։