Իժևսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի․ հարձակվողն ինքնասպան է եղել
РоссияԻժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգության ժամանակ 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ յոթ երեխա, վեց մեծահասակ։
Այդ մասին Lenta.ru-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:
Զոհվածների թվում են երկու պահակ և երկու ուսուցիչ։ Վիրավորվել են նաև նաև 7 մեծահասակ և 14 դպրոցական։ Հայտնի է, որ հարձակվողն ինքնասպան է եղել։ Նրա ինքնությունը պարզվում է։