Կրեմլում ահաբեկչություն են անվանել Իժևսկում կատարցածը․ Պուտինը ցավակցել է
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես սգում է Իժևսկի դպրոցում մեծահասակների և երեխաների մահը։
Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը խորապես սգում է մարդկանց, երեխաների մահը դպրոցում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչություն, որը կազմակերպել է մի անձ, ով, ըստ երևույթին, պատկանում է նեոֆաշիստական կազմակերպության կամ խմբի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ Իժևսկ քաղաքի 88-րդ դպրոցում դեռևս ինքնությունը չպարզված անձը հրաձգություն էր կատարել՝ սպանելով 13 մարդու։ Ողբերգության հետևանքով վիրավորվել է մեկ տասնյակից ավելի մարդ։