Սպերցյանը մեկնաբանել է իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին լուրերը Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ` Ահարոն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը. Aravot.am ՆԳՆ-ն պարզաբանել է ՀՀ-ում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիների համար թվային լուծումների կիրառումը ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման կառավարման խորհուրդն ընդունել է 2022 թվականի տարեկան հաշվետվությունը «Իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են»․ Բայդեն Հանցագործությունների թվաքանակն աճել է 24,4%-ով. ամփոփվել են ոստիկանության 2022-ի գործունեության արդյունքները Հայաստանում քաղաքական-հասարակական դաշտը բաժան-բաժան է արված ու դրված հիմնականում երկու օտար ուժային կենտրոնների ազդեցության տակ․ Արմեն Այվազյան ԱՄՆ օդային տարածքում ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկի» հայտնվելը խախտում է միջազգային իրավունքը․ Պենտագոն Արմավիրի մարզում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վերջինս մահացել է 

Հայտնի է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշը․ 16 երկիր կմասնակցի

Հասարակություն

Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում են, որ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշ է ընտրվել միջազգայնորեն ճանաչված խաղալիք հոլը: Մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտնում են, որ 16 երկիր կմասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Անցած տարի Փարիզում «Քամի, քամի» երգով Մալենայի հաղթանակի շնորհիվ Հայաստանն է կազմակերպում 20-րդ «Մանկական Եվրատեսիլը», որի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։

Պտտի՛ր հրաշքը

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

«Մեզ համար չափազանց կարևոր էր ընտրել մի այնպիսի խորհրդանիշ, որը կարտացոլեր և՛ հրաշքի գաղափարը, և՛ «Մանկական Եվրատեսիլի» 20-ամյակը, և՛ կմիավորեր մասնակից բոլոր մանուկներին,- ասում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և հավելում,- վստահ եմ՝ բոլորս այս խաղալիքի հետ կապված լավ հիշողություններ ունենք։ Կոնցեպտի վրա աշխատելիս պարզ դարձավ, որ հոլ ունեն գրեթե բոլոր երկրները, և ամեն մեկինը առանձնահատուկ է յուրովի։ Սա հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլոր միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով»։

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը նշում է․ «Ուրախ ենք այս տարի Երևանում ողջունելու երիտասարդ, տաղանդավոր արտիստների 16 երկրից, որոնք մասնակցելու են 20-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Մեծ ոգևորությամբ ենք վերադառնում Հայաստանի մայրաքաղաք ավելի քան տասը տարի անց, որպեսզի պտտենք հրաշքը այս հոբելյանական երեկոյի ընթացքում և բարի վերադարձ մաղթենք Միացյալ Թագավորությանը՝ «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող երկրին։ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերն այնքան լի են էներգիայով, ոգեշնչվածությամբ և ստեղծարարությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերին կայանալիք այս դիտարժան շոուին»։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սպերցյանը մեկնաբանել է իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին լուրերըԱլեն Սիմոնյանի կարգադրությամբ` Ահարոն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամը. Aravot.am ՆԳՆ-ն պարզաբանել է ՀՀ-ում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիների համար թվային լուծումների կիրառումը «Երազանքս մեկն է` լինես առողջ»․ Սոֆի Մխեյանի հուզիչ շնորհավորանքը` հայրիկին ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման կառավարման խորհուրդն ընդունել է 2022 թվականի տարեկան հաշվետվությունը «Իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են»․ ԲայդենՀանցագործությունների թվաքանակն աճել է 24,4%-ով. ամփոփվել են ոստիկանության 2022-ի գործունեության արդյունքները Հայաստանում քաղաքական-հասարակական դաշտը բաժան-բաժան է արված ու դրված հիմնականում երկու օտար ուժային կենտրոնների ազդեցության տակ․ Արմեն ԱյվազյանԱՄՆ օդային տարածքում ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկի» հայտնվելը խախտում է միջազգային իրավունքը․ ՊենտագոնՈստիկանությունը բռնել է իր հարբած ծնողներին մեքենայով տուն տանող 14-ամյա դեռահասինՄեսսին պատմել է իր հայտնի լուսանկարի և դրա հեղինակի մասին Արմավիրի մարզում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վերջինս մահացել է Իտալիայի վարչապետն ասել է, որ Զելենսկին աշխատում է Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի վրաՀայ լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, Ֆուկուոկայում՝ աշխարհի առաջնություններին ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎայքի ՔՊ-ական համայնքապետը որոշել է խփել «նախկինների ռեկորդները»Կատուն առցանց խանութից պատվիրել է բույսերի 19 փաթեթՖրանսիայում ձերբակալել են 16 տարի հետախուզման մեջ գտնվող իտալացի մաֆիոզինՊակասել է սերը ընտանիքում, դրա համար արտաքին խառնակիչ ուժերը բաժանեցին այն․ ԱՀ թեմի առաջնորդի կոչը «Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը»․ Silk Road BriefingՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռացրե՛ք Թուրքիայից»․ Թուրքիայի ՆԳ նախարարն՝ ԱՄՆ դեսպանինԻնչ ունեցվածք են հայտարարագրել ՊՆ նախարարն ու փոխնախարարներըՎրաստանի իշխանությունները կոչ են արել Ուկրաինային «ապաշխարել»Բլինքենը հետաձգել է Չինաստան այցը «լրտեսական օդապարիկի» պատճառով․ ABC ԱԳՆ իրազեկումը Հայաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու մասին Տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձի ներքնազգեստում թմրանյութ է հայտնաբերվել Սեմյոն Պեգովին մեղադրանք է առաջադրվելԻնչ գործունեությամբ է աչքի ընկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն ԵդիգարյանըԱմուսնական զույգին մահացած են գտել իրենց տանը՝ շրջապատված 150 կատուներովՀամաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում. Սեբաստիան Մոլինեուս Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հանձնի Բախմուտը ՀՀ-ում ՌԴ դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին Սոֆյա Ռոտարուն «իր անձնական թշնամի» է հռչակել Իրինա Ալեգրովային Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ49-ամյա Քեյթ Բեքինսեյլը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռռնագանձման գործերով վարչություն Կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ երկարաձգվել է Իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան 5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու փաստով քննվող վարույթի շրջանակում Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում Թուրքիայի նպատակների մասինԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապրանքների արտահանումը Ռուսաստան․ BloombergԿոտայքի մարզում ավազով բեռնված ԶԻԼ-ը կողաշրջվել է, բախվել բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը․ ՔԿ (տեսանյութ) Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են Ուկրաինային«Մալաթիայի» տոնավաճառը վաղը կվերաբացվի. տոնավաճառի տնօրեն․ News.am Մահացել է ֆրանսիացի հանրահայտ դիզայներ, պարֆյումեր Պակո Ռաբանը«ԱԺ-ում հնչած հայտարարություններից որոշները խիստ վտանգավոր են». Գայանե Աբրահամյան ՀՀ-Սերբիա բարեկամական խմբի ղեկավարը Սերբիայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
Ամենադիտված