«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը. Գեղամ Նազարյան

Блогосфера

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 25-ին մի շարք, այդ թվում վերջին ռազմական գործողություններից, մեղմ ասած, խիստ տուժած համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջնականապես տվեցին այն բազմաչարչար հարցի պատասխանը, թե վերջապես ե՞րբ կբացվեն ժողովրդի աչքերը եւ նրանք տեսնելով իրականությունը միասին կփոխեն իրավիճակը:

Թալինցիները եւ հատկապես սիսիանցիները բոլորիս ցույց տվեցին այս ամոթալի, խայտառակ, վտանգավոր, մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը:

Երբ թասիբով համարվող թալինցիները մեծ առավելությամբ քաղաքապետ են ընտրում մեկին, որը ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիրը, այն ուժը, որի ղեկավարմամբ մենք ծանր պարտություն ենք կրել եւ շարունակում ենք կրել, որի ղեկավարմամբ մոտ հինգ հազար լույս տղերք են զոհվել, ապա գիտակցում ես, որ պատկերն ավելի քան տխուր է, բայց երբ ՔՊ-ի թեկնածուի օգտին ոչ թե երեք, այլ 4 հազար 93 սիսիանցի է քվեարկում, ընդ որում, ՔՊ թեկնածուն հաղթում է նաեւ Իշխանասար բնակավայրում, ապա հասկանում ես, որ պատկերը ոչ թե տխուր է, այլ մղձավանջային:

Տերը խոստացավ Սոդոմն ու Գոմորը չկործանել, եթե այնտեղ գոնե տասը արդար լինի... Սոդոմն ու Գոմորը կործանվեցին:

Ի տարբերություն Սոդոմի եւ Գոմորի, մենք ունենք հազարավոր սիսիանցիներ, շամշադինցիներ, լոռեցիներ, թալինցիներ, որոնք հասկանում են իրավիճակի ամբողջ լրջությունը եւ գիտակցում, թե ովքեր են պատասխանատու այս ամենի համար, ինչն էլ ստիպում է հավատալ, որ մենք, ի վերջո, չենք կործանվելու եւ շարժվելու ենք առաջ:

Այսուհանդերձ, մղձավանջի մեջ չմնալու համար պետք է վերջանականապես հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին ոչնչացավ այն թեզը, թե հնարավոր է քարոզչությամբ, զրույցներով, բացատրական աշխատանքով մարդկանց, թյուրիմացության մեջ գտնվող մարդկանց ցույց տալ իրականությունը, բացատրել այս ամենի պատճառները, որից հետո նրանք պայքարի շարքերում կհայտնվեն, եւ միասին նոր իշխանություններ կձեւավորենք:

Ծաղկահովիտցիները, անգամ չորս հազար բերդցիները, որոնք քվեարկել են ՔՊ-ի թեկնածուի օգտին, լոռեցիները եւ նույնիսկ այն փոքրաթիվ տաշիրցիները, որոնց ձեռքը գնացել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցչի օգտին, մեզ հուշում են՝ մեզ վրա հույս չդնեք, մենք ուշքի ենք գալու, մենք իրականությունը հասկանալու ենք միայն իշխանափոխությունից հետո:

Եկեք ընդունենք, որ եթե նույնիսկ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից, ավելի քան երկու հարյուր զոհերից հետո Սիսիանում գտնվեց գոնե մեկ մարդ, որը քվեարկեց Փաշինյանի օգտին, ապա գոնե այս պահին պետք է ընդունենք, որ իրավիճակը փրկելու համար չպետք է սպասել, թե երբ են սյունեցիները, տավուշցիները կամ երեւանցիները վերադառնալու իրականություն:

Հիմա կասեք, թե ինչու հիշեցի երեւանցիներին: Իսկ դուք վստա՞հ եք, որ եթե Երեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացվեին սեպտեմբերի 25-ին, ապա հազարավորներ, եթե ոչ տասնյակ հազարավորներ ՔՊ-ի թեկնածուի օգտին չէին քվեարկելու: Այն օրը՝ սեպտեմբերի 13-ին, երբ երկիրը հարձակման էր ենթարկվել, ՔՊ-ի «տասովշիկները» մեծ ու փոքր գործարարներին, փոքրիկ ու մեծ հիմնարկներ ունեցողներին համոզում էին «աշխատել» Ավինյանի համար:

Իրականությունը սա է, եւ եթե մենք փորձենք այլ իրականություն հորինել եւ հավատալ դրան, ապա միայն ու միայն կհարվածենք օգնության կարիք ունեցող մեր երկրին: Եւ ի՞նչ է պետք անել այս վիճակում: Քայլերը շատ պարզ են, անելիքները հստակ:

Նախ եւ առաջ այսուհետ վերջ ենք տալիս բոլոր այն քննարկումներին, թե ինչ է պետք անել բոլորին ճշմարտությունը հասցնելու համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե 44-օրյա պատերազմից հետո դեռ կարողանում էինք մեզ ստիպել ու ինչ-որ ձեւով հասկանալ, թե կարող է մարդիկ լինեն, որոնք հավատան, թե պատերազմի հետ ՔՊ-ն ու Փաշինյան Նիկոլը կապ չունեն, ապա սեպտեմբերի 13-ից հետո ... Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է:

Պարզ ու ակնհայտ է նաեւ, որ առաջ շարժվելու համար, այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար երկիրը պետք է փոխի պարտության դեմքին եւ հիմնական բանակցողին: Սա աքսիոմ է եւ ապացուցման կարիք չունի: Սա նախ եւ առաջ պետք է հասկանան նաեւ ՔՊ-ում, ՔՊ-ի ղեկավարությունում: Չի կարելի նեղ անձնական կամ թիմային շահերը վեր դասել պետության շահից:

Ընդ որում, հենց ՔՊ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի, որ այդ փոփոխություններն արվեն անցնցում, խորհրդարանում եւ առանց զանգվածային հուզումների: Ի վերջո, մի օր մենք որպես միասնական ազգ պետք է հասունություն, իմաստություն հանդես բերե՞նք, թե շարունակելու ենք դեգերել էմոցիաների ալեկոծ օվկիանոսում:

Վստահ եղեք, եթե ՔՊ-ն խոհեմություն հանդես չբերի, ապա այլընտրանքը դառնալու է քաղաքականապես գիտակից ակտիվ զանգվածի փողոցային հուժկու ճնշումը, որից հետո արդեն ՔՊ-ն պարզապես ստիպված կլինի գնալ զիջումների, բայց ինչու գործը հասցնել դրան, երբ կարելի է առաջ շարժվել խոհեմությամբ եւ բանականությամբ:

Եթե հանկարծ այս կամ այն պատճառներով ՔՊ-ն դիմադրի եւ չընդունի որեւէ բանական առաջարկ, ապա մեզ ավելի ծանրագույն իրականություն է սպասվում՝ դրանից բխող ամենածանր հարվածներով:

Մենք դեռ փոքր ժամանակ ունենք: Մենք իրավունք չունենք կորցնել այդ ժամանակը: Մենք ունենք նաեւ բնական արտաքին դաշնակիցներ, որը մեզ համար այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում բարեբախտություն է, մենք դեռ ունենք ուժեղ զինվորականներ եւ ժամկետային զինվորներ, որոնք ունակ են թշնամուն ծանր կորուստներ պատճառել, բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Մեզ պետք է փոխել բանակցողին, մեզ պետք է նոր կառավարություն, մեզ պետք են բանակցային նոր մոտեցումներ՝ խելամտության սահմաններում: Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականանալի է, չնայած առկա ծայրահեղ մոտեցումներին եւ միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներին:

Վերջում ամենակարեւորի մասին: 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ առաջ երկու երեխա տեսիլք են ունենում: Դանիել անունով տղան եւ մյուսը, որի անունը ծնողները չեն ցանկանում հրապարակել, տեսնում են Հիսուսին, որն ասում է. «Պատերազմը շուտով կդադարի, աղոթողները շատացան, բայց դուք դեռ մեղքերի մեջ թաթախված եք, դուք պետք է շատ աղոթեք: Աղոթեք պատերազմից հետո»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное