Երևանում ГАЗ 2410–ը բախվել է բաժանարար գոտու երկաթբետոնե ճաղավանդակներին ու էլեկտրասյանը
Чрезвычайный случай
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա 87 հասցեի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթբետոնե ճաղավանդակներին և էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: