Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ) Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 

Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին. Կապառոս

Սպորտ

Հասել ենք վերջին խաղին եւ ունենք B լիգայում տեղը պահպանելու համար մաթեմատիկական շանսեր: Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին:

Այս մասին Իռլանդիա - Հայաստան հանդիպման նախախաղային ասուլիսում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Իսպանացի մասնագետի գլխավորած թիմը Ազգերի Լիգայի B լիգայի խմբային փուլի վերջին տուրում սեպտեմբերի 27-ին Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին, գրում է Sport.news.am-ը: 

«Եկել ենք հաղթելու նպատակով: Վաղը մենք երկու կարեւոր նպատակ ունենք: Առաջին, որ ազատվենք այն տպավորություններից, որոնք ստեղծվեցին նախորդ խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ չցուցադրեցինք այն մակարդակի խաղ, որը հարիր է ազգային հավաքականին: Մյուս նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղն այս խմբում, ինչը բվականին բարդ խումբ է: Հասել ենք վերջին խաղին եւ ունենք մաթեմատիկական շանսեր տեղը պահպանելու համար: Գիտակցում ենք, որ Իռլանդիան ուժեղ թիմ է եւ խաղում է սեփական խաղադաշտում: Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին:

Եթե մենք հաղթենք, Իռլանդիայի հավաքականը կլքի B լիգան եւ կտեղափոխվի C լիգա: Ես ուզում եմ, որ այդպես լինի:

Հավաքական են վերադարձել Վարազդատ Հարոյանը եւ Էդուարդ Սպերցյանը: Հարոյանը թիմի ավագն է: Նա իր բնավորությամբ եւ անհատականությամբ խաղի, ինչպես նաեւ թիմի վրա շատ մեծ ազդեցություն ունի: Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որը դեռ աճում է: Տաղանդավոր է եւ դեռ շատ աճելու տեղ ունի: Բարեբախտաբար, թիմում վնասվածքներ չունենք»,- ասաց Խոակին Կապառոսը:

Նախավերջին տուրի խաղում Հայաստանի թիմը Երեւանում 0:5 հաշվով պարտվել էր Ուկրաինայի թիմին։

Անդրադառնալով այդ պարտությունից հետո լրագրողների եւ երկրպագուների դժգոհությանն ու հրաժարականի պահանջին, իսպանացի մասնագետը նշեց.

«Հայաստան - Ուկրաինա հանդիպումից հետո, իհարկե, մեր երկրպագուները  մեծ ցավ են ապրել, ինչպես նաեւ մարզչական շտաբը, ֆուտբոլիստները: Այժմ մենք ցանկանում ենք վաղվա խաղով փոխել այն իրավիճակը, ինչը ստեղծվեց Ուկրաինայի դեմ խաղից հետո: Ցանկանում ենք ապացուցել, որ մենք բավականին մրցունակ թիմ ենք եւ արժանի ենք հանդես գալ այսպիսի բարդ խմբում:

Իրականում իմ պայմանագիրն ավարտվում է նոյեմբերի վերջին: Զուտ տեսականորեն ազգային հավաքականի ղեկին սա իմ վերջին հանդիպումն է լինելու: Ոչ միայն մարզչական շտաբը, այլ բոլորը ցանկանում են, որ վաղվա խաղում թիմը լավ հանդես գա եւ հասնի այն նպատակին, որ պահպանի իր տեղն այս խմբում: Սպասենք վաղվան եւ տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- նշեց Խոակին Կապառոսը:

Երեւանում Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում Իռլանդիայի թիմին պարտության էր մատնել նվազագույն հաշվով Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Ամենադիտված