Pink Floyd-ի հիմնադիրներից մեկը բաց նամակ է գրել Պուտինին
ФотографииԲրիտանացի երաժիշտ, Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը բաց նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Ռիա Նովոստին։ Դրանում նա մի շարք հարցեր է ուղղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Երաժիշտը հարցրել է, թե արդյո՞ք Պուտինը ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությունը, և կիսվել է իր կարծիքով. եթե նախագահն ասեր, որ Ռուսաստանը «այլ տարածքային շահեր չունի՝ բացառությամբ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ռուսալեզու բնակչության անվտանգության ապահովման, սա նույնպես քիչ չէ»։
«Ես գիտեմ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն առանց վարանելու կամ մի քանի բարել նավթի համար ներխուժում են այլ ինքնիշխան պետություններ: Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է նույնն անեք»,- գրել է Ուոթերսը սոցցանցերի իր էջերում՝ հույս հայտնելով, որ ՌԴ նախագահը կպատասխանի։
Մինչ այս Ուոթերսը դեմ էր արտահայտվել Կիևին Արևմուտքից զենք մատակարարելուն՝ գրելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենային։ Զելենսկայան պատասխանել էր արտիստին՝ խորհուրդ տալով խաղաղություն փնտրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մոտ։