44-օրյա պատերազմից երկու տարի անց անհետ կորած է 203 զինծառայող (տեսանյութ)
ՏեսանյութերԶոհերի վերջին թիվը խորհրդարանական ամբիոնից հնչել է ամիսներ առաջ՝ 3825։ «Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել, ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։ Հուղարկավորված զոհերից, անհետ կորածներից բացի, երկու տարի անց կան նաև անթաղ մարմիններ։ Մեծամորի դիահերձարանում մեկ տարի առաջ 100 մարմին ու մասունք դեռևս պոլիէթիլենային տոպրակների մեջ էին։ Հիմա էլ այնտեղ են, թիվը շատ չի պակասել։ Այդ մարմինները հիմնականում նույնականացված են, սակայն ծնողները փորձաքննությանը չեն հավատում, չեն հավատում, որ զոհվել է իրենց որդին։ Հույս ունեն, որ գերի է...
Տեսանյութը` Ազատություն TV-ի: