Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart First border post installed on Armenia-Azerbaijan border Suren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sector RA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg Fergus Ambassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in Washington 

«Հրապարակ». «Եթե գնում ես հանդիպման ու «Այֆոն 14»-ը հանում-դնում սեղանին կամ հիստերիկ լայվեր մտնում՝ պետական գաղտնիքներ բացում, ո՞վ քեզ զենք կվաճառի»

Armenian Press

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երկու տարի առաջ՝ այս օրերին, սկսվեց 44-օրյա պատերազմը, որը ոչ մի կերպ անցյալ չի դառնում։ Ամենուր պատերազմի սպասում է ու զենքի մասին խոսակցություններ։ Գլխավոր հարցը մնում է, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո չենք զինվել, քանի որ բոլորն են հասկանում՝ առանց զենքի ապագա հարձակումներից պաշտպանությունն ու առավել եւս՝ հաղթանակը, ուտոպիա են։ Ու ոչ մի ամերիկյան տատիկ մեզ չի փրկի, եթե մենք զինված չլինենք։

«Փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս»

Առաջին դեմքը ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, այդ հարցին պատասխանեց բողոք-նվնվոցով՝ փող կա, բայց մեզ զենք վաճառող չկա։ «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- ասել էր Փաշինյանը, դրան ի պատասխան՝ հանրային թուքումուրի հերթական չափաբաժինը ստանալով։ 
Սա իրականում բավականին ծանր պետական գաղտնիքի բացահայտում էր։ «Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ես կդիմեի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի զբաղվեին այդ մարդով»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անգամ բլոգերներ եղան, որոնք չհավատացին վարչապետին եւ գործնական առաջարկով հանդես եկան։ «Հանրային ձայն» առցանց հաղորդման հեղինակ Վարդան Ղուկասյանն առաջարկեց զենքի «ալիք»՝ առանց «ատկատի», սահմանափակման ու ձգձգումների։ Զենք բերելու այլ առաջարկներ էլ եղան համացանցում։

Մանր-մունր մատակարարումներ արվել են 

Իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի սպառազինություն ձեռք չի բերել։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ ոչ բավարար չափով, բայց որոշ մանր-մունր մատակարարումներ արվել են։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ կառավարական շրջանակից, ապա փոքր քանակով զենք բերվել է, բայց ո՛չ Ռուսաստանից։ «ՌԴ-ն խոստացել էր մոտ 2-2,5 մլրդ դոլարի զենք, նույնիսկ պայմանագիր է եղել։ Սակայն ոչ միայն չի կատարել, այլեւ մեզ պարբերաբար խնդրել է հետաձգել պայմանագրի կատարումը, չբողոքել․ այդպիսի տեղեկություններ պտտվում էին։ Մերոնց խնդրանքները, որ դրսից բերենք, ՌԴ-ից կոշտ ձեւով մերժվել են՝ Եվրոպայից, Հնդկաստանից բերելու տարբերակները։ Ինչ-որ բաներ կարողացել ենք բերել, ինչ-որ բաներ՝ ոչ։ Նաեւ Իրանից բերելու տարբերակն է փորձել չեղարկել։ Ռուսները շատ խիստ խանգարել են մեզ այս երկու տարում»,- նշում է մեր աղբյուրը։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը չի բացառում, որ ռուսները, իրոք, մեզ խանգարում են զինվել։ «Զենքի առեւտուրը միշտ էլ սերտորեն կապված է քաղաքականության հետ։ Բնականաբար, ՌԴ-ն մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը չէր ուզի, որ մենք Արեւմուտքից զենք գնեինք, բայց մյուս կողմից՝ ո՞ւր մնաց երկրի ինքնիշխանությունը, եթե դու պետք է անընդհատ ռուսին նայես։ Առաջ հեշտ ձեւ էինք գտել՝ ՌԴ-ից էժան, զեղչ գնով, երեւի հաճախ՝ նաեւ ձրի, զենք էինք վերցնում։ Ինքը դա մեզ տալիս էր ու մեզ պահում էր իր քաղաքական օրբիտայում։ Ադրբեջանն այլ բան է անում՝ հանում, փողը դնում է սեղանին ու ասում է՝ ռուս ջան, դու չտաս, ուրիշից կառնեմ։ Փողը կա, իմ անկախությանը ոչ ոք ձեռք չտա։ Սա ավելի ճիշտ մոտեցում է, որին մեկ օրում չեն հասնում, այլ՝ երկարատեւ աշխատանքի արդյունքում»։ 

- Ինչո՞ւ մենք էլ չենք կարող այդպես անել։ 

- Նախ՝ փող չունենք կամ չենք ուզում դնել էդ գործի վրա։ Նախկին իշխանությունները ՌԴ-ից բերում էին կոնցեպտուալ հնացած զենք ու համարում էին իրենց խնդիրը լուծված։ Կան, չէ՞, տարիքով մարդիկ, որ ամբողջ կյանքում իրենց «24-10»-ն են քշում ու չեն ուզում նոր մեքենա։ Նոր զենքը նաեւ սպասարկում է, անձնակազմի պատրաստում է, կադրերի առաջ քաշում, կոնցեպտուալ խնդիրներ կան։ Մեր համապատասխան այրերը եթե գումար էլ ունենան, չգիտեն, թե ինչ առնեն։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անեն դրա համար, որը չեն անում։ Տատիկներ կան, որ Սովետի ժամանակ բելառուսական փոշեկուլ են օգտագործել, ու որ փչանում է, նորից դրանից են փնտրում, ինչքան էլ ասում ես՝ ի՞նչ բելառուսական փոշեկուլ, հիմա ավելի լավերը կան։ Մեր պաշտպանության ոլորտն իներցիոն համակարգի վրա էր, այնտեղ մինչեւ 18 թիվը մտածելը մոդա չէր, իսկ 18 թվից էլ անսիստեմ շրջան է, ավելի վատ՝ էդ իներցիոն մարդիկ գնացին, ու տեղը ոչինչ չդրվեց։ 

- Լավ, հները առնում կամ բերում էին ինչ-որ հնացած զենք, հիմա ռուսները չեն տալիս, ասում են՝ Вам надо - купите, բայց չեն թողնում։ Ադրբեջանն էլ Իսրայելից, Թուրքիայից, ՌԴ-ից ակտիվորեն զենք է առնում, հիմա մենք ի՞նչ պետք է անենք։ 

- Մեր ողբերգական պարտությունից հետո մեր կախվածությունը ՌԴ-ից ավելի մեծացավ։ Մենք ոչ միայն փող չունենք, այլեւ անվտանգային ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան նախկինում, երբ Ադրբեջանը հոգեբանական տաբու ուներ հարձակման դեմ։ Մանավանդ՝ 16 թվականի պատերազմից հետո, որը՝ ով ինչ ուզում է ասի, Ադրբեջանին մի 2-3 տարով սառեցրեց։ Հիմա իշխանությունները կա՛մ կտրուկ քայլ պիտի անեն դեպի արեւմտյան զենքը, բայց դրան պատրաստ չեն ֆինանսապես, քաղաքականորեն, տնտեսապես, կա՛մ էլ մենք անընդհատ պետք է այս վիճակում մնանք։ Արեւմտյան զենքի հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ, Իսրայելն ասում է՝ ես որ քեզ իմ ԱԹՍ-ները վաճառեմ, բա որ հանկարծ դրանց ներքին տեխնոլոգիան ընկնի քո գործընկեր ռուսի ձե՞ռքը։ Բարձրտեխնոլոգիական զենքը մեծ ռազմական գաղտնիք է պարունակում, որը քեզ կտան, եթե դու ապացուցես քո թշնամական լինելն Արեւմուտքի հակառակորդի դեմ, իսկ դա իր հերթին նոր անվտանգային խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում։ Շատ մեծ ավանտյուրիզմ է՝ էս պահին ՌԴ-ին թողնել ու գնալ Արեւմուտք։ 

- Բայց մինչեւ պատերազմը Իսրայելից եղել է, չէ՞, ԱԹՍ վաճառելու առաջարկ։ 

- Ես չգիտեմ, այդ հարցում չեմ խորացել, թե ինչ ԱԹՍ էր ուզում մեզ վաճառել Իսրայելը։ Մենք ուզում ենք առանձին զենքի ոլորտում ունենալ փայլուն վիճակ, բայց երբ որ քո պետությունն ընդհանուր հիվանդ է, երբ որ քո տունն աղքատ է, դու ամենալավ լվացքի մեքենան էլ բերես-դնես, չես ունենալու լավ վիճակ։ Էս պայմաններում, երբ որ կախվածությունդ այսքան մեծ է Ռուսաստանից՝ ունես գազի խնդիր, Սյունիքի ու Արաքսի սահմանի խնդիր, միգրանտների խնդիր, որոնք՝ մոտ 1,5 մլն հայ, ցանկացած պահի կարող են հետ ուղարկվել Հայաստան։ ԵԱՀԿ համանախագահ է ՌԴ-ն, պետք է համակարգային լուծումներ տաս, իսկ զենքի շուկայում առանձին լուծումը հիմա շատ դժվար է։ Նույնիսկ կարող ես ԱԹՍ ուզենալ գնել, ու քեզ չվաճառեն։ Մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհում ԱԹՍ-ների սով է։ 

- Այսինքն՝ ճի՞շտ է ասում Փաշինյանը, որ մեզ զենք չեն վաճառում։ 

- Նայած, որոշ զենքերի համար։ Կարող է իսրայելական ԱԹՍ մեզ չվաճառեն, բայց ի՞նչն է մեզ խանգարում գնալ՝ գոնե չինականը գնել եւ որակի տեղը քանակով փակել։ Ոչ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ մեզ չեն վաճառում։ Մտքիդ տեղ լինի։ Եթե ցանկություն լինի, զենք միշտ էլ կարելի է գնել։ Հիմա զենքի շուկայում այնպիսի մրցակցություն է, հատկապես՝ այն զենքի արտադրությունը, որը մեզ է հետաքրքրում՝ ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանության, կապի միջոցներ, այնքան սրընթաց է զարգանում, որ եթե այս պահին չվաճառվեց, արագորեն կհնանա։ Այսինքն՝ փող լինի, կվաճառեն։ Բայց այնպես չէ, որ մատներդ ճտտացնես, ու բերեն տան։ Պետք է նորմալ տակտ, շփում։ Քեզ պետք է լուրջ վերաբերվեն, դու պետք է լուրջ գործընկերոջ տպավորություն թողնես նաեւ։ Եթե դու գնում ես հանդիպման ու «Այֆոն 14»-ը հանում ես գրպանիցդ, գցում սեղանին կամ ուշանում ես հանդիպումից, կամ ինչ-որ հիստերիկ լայվեր ես մտնում, կամ պետական գաղտնիքներ ես բացում, էդ մարդիկ արդեն մտածում են՝ էս ո՞վ ա։ Զենքը ենթադրում է վստահության մթնոլորտ։ 

- Ի՞նչ գումար է, Ձեր կարծիքով, պետք, որ մեր բանակը զինվի։ 

- Եթե մեկը մի 2 մլրդ դոլար էլ դնի սեղանին, բանակը կզինվի, բայց նաեւ պետք է գործը ճիշտ բռնել, գումարած՝ մենք հիմա լրացուցիչ խնդիրներ ունենք։ Հիմա կարող է դու Т-72 տանկ ուզես, ու Ռուսաստանն ուկրաինական պատերազմից հետո քեզ չկարողանա տալ ու ժանգոտած մի բան տա, որ վերցնես ու ընկնես կրակը։ 

- ՊՆ-ին մերձ աղբյուրները խոսում են, որ Ռուսաստանի հետ եղել է պայմանագիր՝ մոտ 2 մլրդ դոլարի զենք մատակարարելու մասին, բայց ռուսները խոստումը չեն կատարել։ Ձեզ հայտնի՞ է այս մասին։ 

- Այդ հարցում մանիպուլյացիաները շատ են։ Օրինակ, հիմա պնդումներ կան, որ պատերազմից հետո նոր զենք չի մտել, իշխանությունն էլ միանշանակ չի ասում, որ մտել է։ Ուղղակի խորիմաստ տեսք են ընդունում, թե պետական գաղտնիք է։ Հեշտ ձեւ է՝ գաղտնիքի տակ թաքնվելը։ Եթե անգամ մտել է, դա մեր ուզած զենքը չէ։ Օրինակ, եթե, պայմանական թիվ եմ ասում, վերջին պատերազմում կորցրել ենք 100 հատ հրանոթ, մեզ 30 հրանոթ են տվել։ Մեզ նոր լուծումներ են պետք։ Եթե կրակը մոմը հալեցնում է, էդ մոմն ինչքան ուզում է հաստ լինի, ժամանակի հարց է, պետք է փոխել նյութը, մոմ չօգտագործել։ Հայեցակարգային լուծումներ ու աշխատանք է պետք, որը չկա։ Նաեւ մտահորիզոնի խնդիրներ են սրանք։ Մեր մտահորիզոնում դեռեւս բանակը չի ասոցացվում մոբիլիզացիայի հետ։ Մենք դեռ կոչ ենք անում կամավորներին՝ գնալ սահման։ Ֆեյսբուքում ով ասես՝ փող է հավաքում տղերքի համար»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MPParliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFirst border post installed on Armenia-Azerbaijan borderBaku agrees to meeting of foreign ministers of Armenia and Azerbaijan in KazakhstanMicrosoft makes Leonardo da Vinci's Mona Lisa rapiPhone 16 may get sensor surrogates instead of real buttonsNavigating the Future: Insights from AIM Congress 2024 with Dawood Al ShezawiUS cautions 'potential threat of sanctions' over Pakistan-Iran agreements. Samaa TVUK Great to provide unprecedented $617 million military aid package to UkraineSuren Papikyan, head of Senate’s France-Armenia Friendship Group discuss cooperation in defense sectorRA NA President Alen Simonyan meets with Speaker of the House of Commons of Parliament of Canada Greg FergusExpert groups of countries on border of Armenia and Azerbaijan started process of determining coordinatesLilit Makunts discussed security situation in Armenia with participants of Rumsfeld's educational programBaghanis-Voskepar highway closed to ensure demining works in adjacent area: Ministry of Internal Affairs clarificationIn conversation with Zelensky, Biden expressed hope that Senate would approve $61 billion aid package for UkrainePentagon confirmed news of withdrawal of American troops from NigerNewspaper: 3 Armenia-Azerbaijan border delimitation options discussedAmbassador Makunts spoke about security situation in Armenia at meeting with students of John Hopkins University in WashingtonProtest staged outside office of EU Delegation to ArmeniaWe are satisfied with how security problems in region are solved with participation of Russia: Aliyev at meeting with PutinMeeting of the Minister of Foreign Affairs of Armenia with the EU Special RepresentativeEU ambassador visits Armenia nuclear plantNikol Pashinyan gives interview to British mediaCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals
Most Popular