«Մտածում եմ Հայաստանի եւ Իրանի մասին». Գև Օրկյանը՝ միասնականության եւ չլռելու մասին
BlogosphereԲրիտանահայ շոումեն Գեւ Օրկյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել` անդրադառնալով Հայաստանում եւ Իրանում առկա իրավիճակին:
«Այսօր մտածում եմ Հայաստանի եւ Իրանի մասին: Որպես ազգ, մենք ուժեղ ենք երբ միասնական ենք եւ հրաժարվում ենք լռել, երբ նման վայրագություններ են տեղի ունենում», - գրել է շոումենը՝ հրապարակումն ավարտելով «Բավական է» կոչով:
Հիշեցնենք, որ բրիտանահայ շոումենը սեպտեմբերի 13-ին Սյունիքում սկսված մարտերի մասին ակտիվորեն խոսում էր, կոչ անում կանգնեցնել ադրբեջանական վայրագությունները եւ կանգնել Հայաստանի կողքին: