Իրանն առաջին անգամ հետախուզական «Շահաբ» ԱԹՍ է ներկայացրել
Iran
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերն առաջին անգամ հետախուզական «Շահաբ» անօթաչու թռչող սարք են ներկայացրել:
Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ հետախուզական ԱԹՍ-ն կարող է 8 ժամ թռչել 11 հազար մետր բարձրության վրա, իսկ նրա թռիչքի շառավիղը 10 կմ է, որը կարող է հասնել մինչև 200 կմ՝ հետախուզական առաքելությունների համար: