Հիլարի Քլինթոնը դստեր՝ Չելսիի հետ լուսանկարվել է Variety-ի շապիկի համար
Հիլարի Քլինթոնը և նրա դուստրը՝ Չելսին, հայտնվել են Variety ամսագրի շապիկին՝ նվիրված կանանց ուժին։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը հարցազրույցներից մեկում ասել է, որ իր հոր քաղաքական կարիերայի գագաթնակետին ԶԼՄ-ների կողմից ուժեղ ճնշում է զգացել։ Դեռահաս տարիքում Չելսի Քլինթոնը ցանկանում էր հետին պլան մղվել և թաքնվել հանրությունից:
«Երբեմն ես իսկապես ուզում էի հետին պլան ընկնել, քանի որ չէի ուզում, որ այդքան շատ մարդիկ նայեն ինձ կամ այնքան վառ լույսեր փայլեն ինձ վրա», - ասել է նա:
Բացի այդ, ըստ նրա, ինքը անընդհատ ծաղրի է ենթարկվել։
«Բարեբախտաբար, դա հիմա ինձ վրա չի ազդում։ Ես մանուկ հասակում վախ չէի զգում, քանի որ հակառակ դեպքում ես ուղղակի անընդհատ կվախենայի։ Երբ մտածում եմ խիզախ և տոկուն երեխաներ մեծացնելու մասին, ես փորձում եմ ավելի շատ մտածել այն մասին, թե ինչ եմ ուզում սովորել իմ մանկության փորձից և ոչ թե արձագանքել դրան»,- կիսվել է Չելսի Քլինթոնը։