Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի 

Իշխանությունները խոսում են խաղաղության մասին՝ հաշվի չառնելով, որ կա նաև քաղաքակրթական ընդհարում․ քաղաքագետ

Հասարակություն
«Պատերազմի ժամանակ մենք այնքան շատ սխալներ ենք գործել, որ այդ սխալները նույնիսկ թվարկելն է դժվար, իրենց ավելի շատ պետք է խմբերով դիտարկել»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով պատերազմի ժամանակ գործած սխալներին։
 
«Ընդհանուր իմաստով` մեր ամենամեծ սխալը կազմակերպչական սխալն էր, այն իր մեջ ընդգրկում է նաև զորքերի կառավարում, մոբիլիզացիան, և մարդկանց միջանձնային հարաբերությունների մակարդակը։ Սա պատերազմի ընթացքում հենց։ Իսկ պատերազմից առաջ, իմ կարծիքով, մենք միջազգային հարաբերություններում լուրջ բացթողում ունեցանք։ Հայաստանի համար ստեղծվեց վատ դիվանագիտական իրավիճակ և դա բերեց վատ արդյունքի»,-ասաց նա։
 
Քաղաքագետի խոսքով՝ բանակի հետամնաց վիճակն էր պատճառը. «Մյուս սխալները հայեցակարգային մակարդակում էին, բանակն ավելի հետամնաց վիճակում էր, այսինքն, ավելի հին մեթոդներով, միջոցներով էինք կռվում, թեև այս վերջին իշխանությունների մեղքը չէր այդքան, որովհետև վերջին 2.5 տարում չէին կարող բանակը հայեցակարգային նոր մակարդակի բերել։ Բայց և շատ բաներ կարող էին այլ կերպ լինել»,-նշեց նա։
 
Կազմակերպչական սխալը, Հակոբյանի կարծիքով, իր մեջ ներառում է նաև քաղաքական, ինֆորմացիոն դաշտը։ Քաղաքագետը զրույցի ընթացքում շեշտեց, թե պատերազմի ընթացքում գործած սխալները այնքան շատ են, որ եթե նույնիսկ 365-էջանոց գիրք գրվի պատերազմի սխալների մասին՝ գուցե բացել չստացվի։ Անդրադառնալով պատերազմից անմիջապես հետո խաղաղության քարոզին՝ Հակոբյանը նշեց.
 
«Այստեղ խնդիրը քաղաքական փիլիսոփայական մակարդակի է, այսինքն՝ իշխանությունները խոսում են խաղաղության մասին՝ հաշվի չառնելով մեր պետության անցած ուղին, մեր թշնամիների բնութագիրը և դրանից բխող վարքագիծը։ Ես միշտ եմ ասել, որ քաղաքակրթական ընթհարման մեջ ենք մենք, այսինքն՝ սա պայմանական բելգիացու-ֆրանսիացու կամ գերմանացու-ավստրացու ընդհարում չի։
 
Սա քաղաքակրթական 2 համակարգերի ընդհարում է՝ իր արմատներով քոչվոր, մահմեդական, թյուրքական քաղաքակրությունն ընդդեմ քրիստոնյա, նստակյաց, հայկական քաղաքակրթության։ Դրա համար այստեղ և ընդհարման դաժանությունն է առավել բարձր, և ընդհարումը երկար է տևում և, ըստ էության, սովորական միջոցներով չի հանգում։ Օրինակ՝ Ֆրանսիան ու Գերմանիան աշխարհամարտում  կռվեցին, բայց հիմա ոչ վատ ընկերություն են անում։ Մեր դեպքում դա չի լինում։ Մեր իշխանությունները դա հաշվի չեն առնում, որ այդ քաղաքակրթական տարբերություններից գալիս է նաև հոգեբանական, էթնոմշակութային տարբերությունը, որը մարդկային մեծ թվերի դեպքում որակ է տալիս»,-նկատեց մեր զրուցակիցը։
 
Հակոբյանը համեմատական տարավ հայկական և թուրքական էպոսների միջև՝ ցույց տալու մեր պատկերացումների տարբերությունը հերոսականության մասին։
 
«Թուրքական հերոսը ասում է գնացի, սպանեցի, ապացուցեցի, որ լավն եմ, թալանեցի, եկա։ Հայկական հերոսը Սասունցի Դավիթն է, որը համառորեն փակվում է իր Սասունի լեռներում և բացառապես պաշտպանական պատերազմ է մղում։ Այս էպոսները արտահայտում են մեր ազգային էպոսի կոլեկտիվ մշակութային մտածողության բյուրեղացումը։
 
Հիմա նման իրավիճակներում պետք է այդ ամեն ինչը հաշվի առնել։ Իշխանությունները ոչ այդքան մակարդակ ունեն, որ այսքանը հասկանան, ոչ էլ այդքան քաղաքականություն։ Իրենք ուղղակի կարճ մի բան են տեսնում․ պատերազմից հետո ծանր կորուստներ կրած ժողովրդին ասում են՝ ոչինչ Արցախը տվեցինք։ Ու հիմա փորձում են դրա մեջ պլյուսներ տեսնել։ Ցավից խելագարված, վախեցած մարդկանց ասում են՝ մենք ձեզ խաղաղություն կբերենք, ու փորձում են մխիթարել, թե՝ ոչինչ, որ մահացավ, կարևորը դու հիմա այլևս չես պայքարի, քո երեխան բանակ չի գնա։ Դա էլ տուպիկային է, դա չի լինի, դա ուղղակի կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների համար է։ Թեև դա չի լինի՝ իշխանությունները խորապես չէին էլ հասկանում ու մինչև հիմա էլ չեն հասկանում։ Այսինքն իրենք և չէին հասկանում, և գնացին հեշտ ու հրապուրիչ ուղով։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, ու այսպես էլ շարունակվելու է, որովհետև խաղաղություն չի լինում, ինչքան էլ դաժան են իմ խոսքերը հնչում»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը։
 
Լուսինե Ալեքսանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»
Ամենադիտված