Ինչպես Փաշինյանը ժամանեց ԱԺ (տեսանյութ)
ПолитическиеՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ազգային ժողով: ArmLur.am-ի հայտնի է դարձել, որ Փաշինյանը հանդիպելու է թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
«Հատկապես սեպտեմբերի 13-ից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո կուտակված հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն: Այս ընթացքում Փաշինյանն ԱՄն՝ Նյու Յորք, այնուհետ Ֆրանսիա է մեկնել, տարբեր հանդիպումներ ունեցել, ու պետք է հասկանալ, թե քննարկումների առանցքն ի՞նչ է եղել»,- ասել է ՔՊ-ական աղբյուրը: