Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
WorldԱդրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ շինարարությունն ու վերակառուցումը, ուղղված են խաղաղ զարգացմանը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։