Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը 

Բոլոր առողջ ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկվա ասուլիսում շատ ավելի հստակ խոսեց, քան նախորդում։ Անկեղծ էր ինչպես ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում, այնպես էլ իրենց անելիքների ու ելքերի։ Նա անընդհատ խոսում էր կոնսոլիդացիայի մասին, եւ մեր հարցն էլ վերաբերում էր դրան։

«Շատերն են նկատում, որ ընդդիմության ներսում կոնսոլիդացիա չկա, նկատվում է ակնհայտ լարվածություն լիդերների՝ Ձեր եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ձեր թիմակիցների միջեւ, Դիմադրության շարժման օրերին դուք այդպես էլ 2 նախագահներով միասնաբար հանդես չեկաք, չկանգնեցիք մեկ հարթակում։ Բացի այդ, պարբերաբար Ֆեյսբուքում փոխհրաձգություններ են ձեր թիմերի միջեւ՝ միմյանց մեղադրում են, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով պահեց նրան, ով է ամրապնդում նրա դիրքերը։ Չե՞ք ցանկանում փոխել ձեր մարտավարությունը: Խոսքս ընդդիմությանն է վերաբերում: Եվ եթե չեք հեռանում ասպարեզից, ապա չե՞ք ցանկանում միասնաբար հանդես գալ եւ, ինչո՞ւ ոչ` առաջարկել նաեւ միասնական լիդեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ում հետեւից են գնում»,-  հարցրինք ՀՀ երկրորդ նախագահին։

Նա պատասխանեց․ «Երեւի ամենից շատ քննարկվող հարցն է։ Դուք իրոք մտածում եք, թե հնարավոր է տարբեր քաղաքական միավորներ միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն։ Սա ուղղակի անհնար բան է։ Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, եւ Դիմադրության շարժման ժամանակ, այո, միասին, ձեռք-ձեռքի տված՝ աշխատել են տարբեր կուսակցություններ։ Դա չի նշանակում, որ իրենց մեջ որոշակի տարաձայնություններ իսպառ բացակայում են։ Էդպես չի լինում»։

Հետո անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններին։ «Դուք ասում եք՝ ես եւ երրորդ նախագահն ինչու միասին մեկ հարթակում չենք կանգնում։ Միանգամից էլի հին-նոր, ղարաբաղցի-հայաստանցի թեմա՞ն մեջտեղ բերենք։ Ինչի՞ համար։ Ի վերջո, մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել՝ մեր դեմ ուղղված, ընդդիմության դեմ ուղղված։ Հիմա մի կողմից մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, վախեցնում են Ղարաբաղով, հին ու նորի բաժանող թեզն են կիրառում, հիմա Դուք առաջարկում եք, որ մենք այդ թեզի կիրառման համար պատկե՞ր տանք։ Նաեւ, այո, պատճառներից մեկը սա է»,- խոստովանեց Քոչարյանը։ Ապա ավելացրեց, որ ամեն այսպիսի շարժման ժամանակ մտածում է, որ գուցե առաջ գան երիտասարդ առաջնորդներ, որոնք կարող են իրենց փոխարինել։

«Դուք մի արտահայտություն օգտագործեցիք՝ ասպարեզից չեք հեռանում։ Էդ ասպարեզը՝ ընդհանրապես բնությունի՞ց, թե՞ քաղաքականությունից։ Հիմա ի՞նչ անենք, մենք հիմա կանք, ես կամ, ես գոյություն ունեմ, դատավոր Դանիբեկյանն ինձ թույլ էլ չի տալիս, որ ես Հայաստանից բացակայեմ։ Ես իմ լինելու մեջ ի՞նչ մեղք ունեմ։ Եվ էնքան ժամանակ, ինչքան ես շնչեմ, ապրեմ, Հայաստանում լինեմ, էդ թեման լինելու է»,- ասաց Քոչարյանը։

Փորձեցինք բացել հարցը` լրացրինք, թե ինչ խնդիրներ ունեն Սերժ Սարգսյանի հետ։ Ու չնայած Քոչարյանի ասուլիսը վարող Ագնեսան համառորեն չէր ցանկանում, որ նման հարցեր հնչեն, ընդհատում էր, թե սա հարցազրույց չէ, ասուլիս է, բայց Քոչարյանը հակված էր այս չարչրկված թեմայով բաց ու անկեղծ պատասխաններ տալուն. «Խնդիր չունեմ ես Սերժ Սարգսյանի հետ։ Քաղաքական հարցերի վերաբերյալ՝ իշխանափոխություն եւ այլն, ես որեւէ խնդիր չունեմ։ Չենք հավաքվում, ամեն օր իրար հետ քեֆ-ուրախության, հարսանիք, կնունք, թաղում չենք գնում, բայց էս է վիճակը։ Մի փնտրեք ինչ-որ մի բան, որը կա՛մ չկա, կա՛մ այն չափի չէ, ինչ ուզում եք տեսնել»:
Զրուցեցինք «մրցակից» թիմի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի հետ։ «Ինձ համար երկրորդ նախագահի ասածները, գլոբալ առումով, նորություն չեն։ Այսինքն՝ իր գնահատականները փոփոխության չեն ենթարկվել։ Վիճակն օրհասական է, եւ գլխավոր հարցն այն է, որ էս անձնավորությունը եւ էս իշխանությունը Հայաստանը տանում են կործանման։ Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանը, Ռոբերտ Քոչարյանը բավականին կոռեկտ խոսեց եւ ասաց, որ դուռը փակված չէ, Աստված տա՝ դուռն ավելի բացվի, եւ կարողանան պետական ուժերով հասկանալ էս իրավիճակից դուրս գալու ճանապարհը»,-ասաց նա։

Քոչարյանի ու Սարգսյանի հարաբերությունների մասին էլ Շարմազանովն ասաց. «Ես կարող եմ քաղաքական առումով ասել իմ կարծիքը, իսկ անձնական առումով ով ում հետ ինչ չափով է մտերիմ, դա իմ ի՞նչ բանուգործն է։ Կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պետական գործիչ, որպես նախկին նախագահ, որպես մարդ, որը մտահոգ է ու նաեւ ունի քաղաքական աջակցություն, նույնը՝ երրորդ նախագահը․․․ ունեն ընկալում, որ Հայաստանին պետք է նոր իշխանություն, որը կլինի պրոֆեսիոնալ, պետական մտածողության եւ ազգային գաղափարախոսության կրող։ Իսկ մնացածը՝ իրենք իրար հետ շփվում են, խաշ են ուտում, իրար տուն են գնում, թե չէ, դա ինձ չի վերաբերում»։

Շարմազանովը բնական համարեց, որ 2 նախագահներն ունեն ընդհանուր մտահոգություններ, քաղաքական եզրեր, բայց տարբեր հարցերում՝ տարբեր կարծիք։ «Էդ իմաստով՝ երկրորդ նախագահի ասածը, որ Հայաստանի խնդիրների հետ կապված կա նույն մտահոգությունը, նորմալ է։ Ամենակարեւորը` ուզում եմ ասել, որ ես տեսել եմ երկրորդ նախագահի մոտ էդ անառողջ ամբիցիաների բացակայությունը։ Գլոբալ առումով՝ պետական մտածողություն ունեցող մարդու գնահատականներ էին, եւ էդ իմաստով՝ էսօր մենք դրան դրական ենք վերաբերվում։ Բոլորի մոտ դա պետք է լինի։ Խնդիրն էսօր Հայաստանի գահավիժումը կանգնեցնելն է։ Եվ բոլոր առողջ ուժերը, ովքեր քարը քարին են դրել, մի կողմ պիտի դնեն իրենց տարաձայնությունները։ Ես գիտեմ, որ շատ բարդ է դա, բայց պիտի դնեն»,- ասաց Շարմազանովը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ամենադիտված