Շոլցը կողմ է բազմաբևեռ աշխարհի գաղափարին Պերուում ավտոբուս է ընկել ժայռից․ կա 25 զոհ Թրամփը սկսում է իր նախընտրական քարոզարշավը Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում Իսրայելում առաջարկել են մահապատիժ սահմանել Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը՝ Ալիևին ԱՄՆ-ն նախազգուշացնելու է Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անտեսելու ռիսկերի մասին․ Reuters «Hayrazmik.com»-ը լուսաբանում է հայ զինվորի արժեհամակարգի ու հայկական մշակույթի փոխազդեցությունները հնուց մինչև մեր օրերը 

Հաստատվել են դպրոցների երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան:

Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագրերը ներառում են երկարօրյա խմբի սովորողների սննդի, հանգստի, դասապատրաստման կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ: Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո սովորողի համար իրականացվում է հանգստի (այդ թվում՝ զբոսանքի) կազմակերպում՝ 1-4-րդ դասարաններում՝ մինչև 80 րոպե, իսկ 5-9-րդ դասարաններում՝ մինչև 30 րոպե տևողությամբ: Սովորողի համար իրականացվում է նաև դասապատրաստում՝ 1-4-րդ դասարաններում՝ 2 ակադեմիական ժամ, իսկ 5-9-րդ դասարաններում՝ 3 ակադեմիական ժամ:

Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը՝

Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ ըստ կրթության աստիճանների (տարրական և միջին դպրոց):

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր:

Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագիր:

Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների, ինչպես նաև դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագրի նպատակներն են՝ իրականացնել խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը և տրամադրել որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ, աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական նյութի յուրացման գործընթացում, ինչպես նաև նպաստել և աջակցել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Միջին դպրոցում այն նպատակ ունի նաև բարելավել որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր, բանավոր և գործնական աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների երկարօրյա ուսուցման ծրագրի նպատակներն են՝ սովորողներին աջակցել անհատական ուսուցման պլանով սահմանված ուսումնական նյութի յուրացման գործընթացում, տրամադրել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլանին համապատասխան աջակցության ծառայություններ, դասապատրաստման գործընթացում կիրառել անհատականացված մոտեցումներ, նպաստել սովորողների ներուժի բացահայտմանը և այլն:

Սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցման կազմակերպման ծրագրի նպատակներն են՝ սովորողներին մատուցել ուսումնական հաստատության ֆինանսական միջոցների հաշվին լրացուցիչ կրթական ծառայություններ, յուրաքանչյուր սովորողի տրամադրել որակյալ կրթական, ըստ անհրաժեշտության՝ մանկավարժահոգեբանական ծառայություններ, սովորողների մոտ զարգացնել սոցիալական հմտություններ և այլն:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների, ծնողազուրկ սովորողների երկարօրյա ուսուցումն իրականացվում է երկարօրյա խմբում ընդգրկված մյուս սովորողների հետ համատեղ, առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութերի՝ դասապատրաստման միջոցով յուրացման համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
39-ամյա Վիկտորյա Լոպիրյովան բիկինիով լուսանկար է հրապարակելՇոլցը կողմ է բազմաբևեռ աշխարհի գաղափարինՊերուում ավտոբուս է ընկել ժայռից․ կա 25 զոհԹրամփը սկսում է իր նախընտրական քարոզարշավըԻրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում Իսրայելում առաջարկել են մահապատիժ սահմանելԱլիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՌԴ ՊՆ-ի հայտարարությունըՄիայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը՝ Ալիևին ԱՄՆ-ն նախազգուշացնելու է Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անտեսելու ռիսկերի մասին․ Reuters«Hayrazmik.com»-ը լուսաբանում է հայ զինվորի արժեհամակարգի ու հայկական մշակույթի փոխազդեցությունները հնուց մինչև մեր օրերըՍերժ Սարգսյանը էքսկլյուզիվ արխիվային տեսանյութ է հրապարակել Kia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը. կան տուժածներ Իսրայելի նախագահը զանգահարել է ԱլիևինԵրկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում և մարզերում«Ալ Նասրի» գլխավոր մարզիչն ասել է, որ Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ«Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»․ Ծովինար Մարտիրոսյան (լուսանկար) Եվրոպացի քաղաքական գործիչն առաջարկում է «այրել ևս 100 Ղուրան»՝ ի պատասխան Թուրքիայի զայրույթիԲնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ Ինչ ունեցվածք և եկամուտներ են հայտարարագրել առողջապահության նախարարն ու փոխնախարարները«Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես»․ Տիգրան ԱբրահամյանՇահումյան գյուղից Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին բախվել է 9 ավտոմեքենաՀրապարակվել է Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակման տեսագրությունըԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Ipsum»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ ուղևորը հոսպիտալացվել է Քանյե Ուեսթը դեն է նետել իրեն նկարահանող կնոջ հեռախոսը (տեսանյութ)«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմական առճակատմանՋենիֆեր Լոպեսը հազիվ է մահից փրկվել ֆիլմի նկարահանման ժամանակԱդրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. ԱՄՆ սենատոր Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Բելգիայում ՀՀ դեսպան Աննա ԱղաջանյանըՇվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կասեցվել է. ԱԳ նախարար Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվիԿոսովոյում ալբանացին կրակել է մեքենայի վրա, երկու կին վիրավորվել է․ ԶԼՄՉեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր ՊավելըԶառիթափ գյուղում «VAZ-2121»-ն արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն Ադրբեջանը կրկին ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը 36-ամյա Մեգան Ֆոքսը ներկայացել է փոքրիկ բիկինիով2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման և մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան Շակիրան պատասխանել է Ժերար Պիկեի և նրա նոր ընկերուհու սելֆիինԹուրքիան կոչով դիմել է Իրանին«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվիԱրագածոտնի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում Ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցման կամ կասեցման ծրագիր գոյություն չունի․ Ժաննա Անդրեասյան Նիդեռլանդները և Ճապոնիան ԱՄՆ-ի հետ միասին կսահմանափակեն չիպերի արտահանումը Չինաստան. Financial TimesԱդրբեջանը տարհանում է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներինՄիավորում՝ Դեդո-Բաբոյի մոտ. ինչպես են արցախցի ծնողները դիմավորել Երևանում մնացած երեխաներին (տեսանյութ)Հայտնի է Եգիպտոսի նախագահի օրակարգը Հայաստան կատարած այցի ընթացքում
Ամենադիտված