Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՄենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր գործընկերների հետ. մենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, ականջալուր ենք, եւ համաձայն ենք բոլոր այն կոչերին եւ ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: