Մահացել է Gangsta's Paradise հիթի կատարող ռեփեր Քուլիոն
ՏեսանյութերՄահացել է Gangsta's Paradise հիթի կատարող, ամերիկացի ռեփեր Արտիս Լեոն Այվին, ով ավելի հայտնի է՝ որպես Քուլիո: Նա 59 տարեկան էր։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Հրատարակության տվյալներով՝ ռեփերը մահացել է Լոս Անջելեսում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Նրա մենեջեր Ջարեսը պատմել է, որ երաժիշտը գնացել է ընկերոջ տան զուգարան ու երկար ժամանակ չի վերադարձել։ Երբ տանտերը անհանգստանալով՝ գնացել է նրա հետևից, արտիստին հայտնաբերել է հատակին ընկած։
Շտապօգնության խմբի տվյալներով՝ աստղի մահվան պատճառը եղել է սրտի կանգը։ Իրական պատճառը դեռևս հայտնի չէ։
Քուլիոն իր ստեղծագործական կարիերան սկսել է 80-ականների վերջին։ Նա աշխարհահռչակ դարձավ միայն մեկ թրեքի՝ Gangsta's Paradise երգի շնորհիվ, որը դարձավ Ջենիֆեր Պֆայֆերի մասնակցությամբ «Վտանգավոր մտքեր» ֆիլմի սաունդթրեքը։