«Հյուսիսային հոսքեր»-ի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ կողմից հսկվող գոտում. ՌԴ ԱԳՆ
Foreign«Հյուսիսային հոսքեր»-ի հետ կապված միջադեպը տեղի ունեցել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող գոտում:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ արտահոսքերը գրանցվել են Դանիայի և Շվեդիայի հատուկ տնտեսական գոտում, որոնք ամբողջապես վերահսկվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: