«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

ՔՊ-ականների՝ օրենքից վեր ազգականները. Փաշինյանը դրժեց հերթական խոստումը

Аналитический
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի թիվս ՀՀԿ-ական պաշտոնյաների հասցեին հնչեցրած այլ մեղադրանքների, հաճախ էր կրկնում, որ վերջիններս ոչ միայն իրենք են խախտում օրենքները և դրանից հետո ջրից չոր դուրս գալիս, այլ նույնը վերաբերվում է նաև նրանց ազգականներին, ովքեր նույնպես հակաօրինական ինչ-ինչ արարք կատարելուց հետո հաջողում են պատկան կառույցների թիրախում չհայտնվել: Նա պնդում էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 21-րդ դարում նման բան է հնարավոր տեսնել:
 
Ըստ էության, սա վարքագիծ էր, որը քննադատվում էր ընդդիմադիր Փաշինյանի կողմից, և կարելի է ենթադրել, որ իր թիմակիցների իշխանության գալու դեպքում այդ վարքագիծը բացառվելու է: Այդպե՞ս է արդյոք:
 
Դիցուք՝ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց  խոսել նաև հոր և կնոջ դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև  մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Հարուցվել էր քրեական գործ, բայց երկուսուկես տարվա ընթացքում որևէ զարգացում չկա, որոշ իրավապաշտպաններ էլ ասում են, որ գործը կարճվել է:
 
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով շաբաթներ առաջ` Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է աշխատանքից։ Նշենք, որ Խաչատուր Սամվելյանն ավելի վաղ զբաղեցրել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչի, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնները: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ս. Սամվելյանը ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է: Քանի որ ներկայիս պատգամավորը նախկինում բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել ՃՈ-ում, այժմ էլ հանդիսանում է Փաշինյանի քաղաքական թիմի կարկառուն անդամ, ապա չի բացառվում, որ վերջինս կարող էր որոշակիորեն միջամտել՝ ազգականին ինչ-ինչ տհաճ պատմություններից մաքուր դուրս բերելու համար, որպեսզի ամեն բան ավարտվեր ոչ թե ասենք հետաքննությամբ, այլ կադրերի ռեզերվով:
 
«Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը:
 
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հարսն ազատվեց Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրած պաշտոնից։ Սկանդալի հիմքում էլ ինչ-ինչ կեղծված փաստաթղթեր էին, պատկան մարմինները, սակայն, այս գործին որևէ ընթացք չտվեցին։
 
Շաբաթներ առաջ համացանցում քննարկում էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածած գրառումը, ով Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ Ըստ հայտարարության տեքստի՝ հարձակում է նախապատրաստվում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Օգտատերերը հիշեցնում էին, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում:
 
Ի՞նչ պատժի արժանացավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու իր կինը, ում ԲԿ-ին՝ ՄԻԲՍ-ին, նախարարը պետպատվեր էր իջեցնում՝ փաստացի պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելով:
 
ՔՊ-ական պատգամավոր Սեգրեյ Բագրատյանի որդին ազատ է արձակվում, մինչդեռ նրան մեղադրում էին ընկերների հետ վայքեցի երիտասարդի դաժան ծեծի ենթարկելու մեջ:
 
Դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որի կենտրոնում էին ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ավելորդ է նշել, որ ՔՊ-ականների հարզատների դեմ որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց:
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
 
Այս բարքերը տիրում էին նաև նախկին իշխանությունների օրոք: Ինչ արժեն միայն Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի՝ ժողովրդական բանահյուսության ժանր դարձած զանցանքները, Նարեկ Սարգսյանի ռազբորկաները, Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի որդու արկածները և այլն: Այս բոլոր ՔՊ-ական պաշտոնյաների ազգականները, ինչպես տեսնում ենք, աչքի են ընկել հակաօրինական պահվածքով, սակայն, ինչպես և նախկինում, Նոր Հայաստանում նույնպես նրանց արարքները չեն նկատվում և չեն պատժվում: Փաստորեն, Հայաստանը, չնայած տեղի ունեցած հեղափոխությանը, շարունակում է մնալ աշխարհի միակ երկիրը, որտեղ դա հնարավոր է...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное