«Ո՞ւր է Ջեքին». Բայդենը ելույթի ժամանակ փնտրել է 2 ամիս առաջ մահացած կոնգրեսականին (տեսանյութ)
VideoԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը սովի, սնուցման և առողջության մասին համաժողովի ժամանակ սկսել է ներկաների մեջ փնտրել կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, որը մահացել է օգոստոսին։ «Ջե՛քի, դու այստե՞ղ ես, ո՞ւր է Ջեքին»,- հարցրել է Բայդենը, գրում է Daily Mail-ը: «Երևի նա չի կարողացել ներկա գտնվել», - ավելի ուշ ասել է Բայդենը:
Հանրապետականներն ամերիկացի առաջնորդից պահանջել են անհապաղ ներողություն խնդրել «անընդունելի» ու «ամոթալի» սխալի համար։