«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան 

Վահան Քերոբյանի 10 «ստերը». ինչո՞ւ անկեղծ չէ հեղափոխական նախարարը

Վերլուծական

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հպարտորեն հայտարարել է, որ ինքը երբեք չի ստել: Ինչ խոսք, տեխնոլոգիաների դարում, երբ պաշտոնյայի ամեն խոսք ոչ միայն հիշվում է, այլ պահպանվում է նաև համացանցում, Քերոբյանի ասածը հաստատել կամ հերքելը որևէ խնդիր իրենից չի ներկայացնում: Եվ այսպես,  ստե՞լ է արդյոք երբևէ ՔՊ-ական նախարարը:

Վահան Քերոբյանը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հանրությանը կերակրում է սահմանին հերթ կանգնած պոտենցիալ ներդրողների մասին գեղեցիկ հեքիաթներով` առանց դրանց առկայության որևէ փաստացի ապացույցի: Դժվար թե, հետպատերազմյան Հայաստանում, որի տնտեսությունը գտնվում է, մեղմ ասած, ողբալի վիճակում, ներդրողներն այդքան պատրաստակամ լինեին հորդացող ինվեստիցիաներ կատարել:

Քերոբյանը վստահեցնում էր, որ Հայաստանը ունենալու է 319 տոկոսի հասնող զբոսաշրջության ոլորտի աճ: Առ այսօր գրանցված աճը նշված ոլորտում կազմում է 1 տոկոս:

Քերոբյանը խոստացել էր նաև նոր աշխատատեղեր բացել: Այնուհետև կառավարության դիմաց ցույց անող գործազուրկներին հորդորում էր գնալ Գեղարքունիքի մարզ և այնտեղ աշխատանք գտնել:

Նա խոստացել էր նաև գրանցված աշխատատեղերի ռեկորդ ապահովել, մինչդեռ վերջինիս պաշտոնավարումից մինչ օրս այս հարցում վիճակագրությունը  էական փոփոխություն չի կրել:

Քերոբյանը խոստանում էր ուղիղ աշխատել փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, սակայն այսօր ՓՄՁ ոլորտը ամենաանտեսվածն է կառավարության կողմից:

Էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ:  Թե որն է այս տնտեսական բանաձևի հիմքն ու տրամաբանությունը՝ դժվար է կռահել, սակայն հավատանք, եթե նման պնդում անում է ոլորտի ղեկավարը: Քերոբյանը նաև հայտարարում էր, որ Շվեյցարիան զարգացած տնտեսություն ունի, որովհետև վերջին 600 տարվա մեջ չի պատերազմել: Միևնույն ժամանակ, Քերոբյանը մոռանում է նշել շվեյցարական տնտեսության զարգացման մյուս հիմքերն էլ՝ կոռուպցիայի բացակայությունը, մենաշնորհների բացակայությունը, պետության աջակցությունը բիզնեսին, ճկուն բարեփոխումները: Պատերազմների բացակայության գործոնը վերը թվարկածի շարքում թերևս ամենավերջին գործոնն է:

Զբոսաշրջությունն էլ նախորդ տարի, ըստ Քերոբյանի, ռեկորդային աճ էր արձանագրել՝ 319 տոկոս, ինչ խոսք նման թիվը զարմացրեց անգամ զբոսաշրջության կոմիտեին, քանի որ վերջիններս էլ տեղյակ չէին, թե ինչպիսի ցնցող արդյունքներ են արձանագրել տարվա կտրվածքով:

Ամիսներ շարունակ նախարարը խոստանում է հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ  լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա:

Վերջերս Քերոբյանը այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Ինչպես տեսնում ենք՝ խոստումները չպահելը և ստելը նախարարի համար նորություն չէ, և նա ստում է անգամ այն ժամանակ, երբ ասում է, որ երբեք չի ստել ...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր»
Ամենադիտված