Մեգանն ու Հարրին վախենում են իրենց երեխաների կոչումների համար
ФотографииԵղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Հարին և Մեգան Մարքլը փորձում են նկարահանել վավերագրական ֆիլմ, որը կպատմի թագավորական ընտանիքում իրենց կյանքի մասին։ Հաղորդում է Page Six-ը։
Սասեքսի դուքսն ու դքսուհին ավելի քան մեկ տարի աշխատել են վավերագրական ֆիլմի վրա՝ Netflix-ի հետ բազմամիլիոնանոց գործարքի շրջանակներում: Հեռուստաալիքի ղեկավարները հույս ունեին այն եթեր հեռարձակել դեկտեմբերին՝ The Crown-ի հինգերորդ սեզոնի պրեմիերայից անմիջապես հետո։ Օրերս ինսայդերը պարբերականի լրագրողներին ասել է, որ Հարին և Մեգանը ցանկանում են շտապ փոփոխություններ կատարել շոուի մեջ և հետաձգել դրա թողարկումը մինչև 2023 թվականը: Նա պարզաբանել է, որ սասեքսցիները ցանկանում են ֆիլմից հեռացնել որոշ պահեր, որոնցում նրանք խոսում էին Չարլզ թագավորի, թագուհի Կոնսորթ Կամիլայի, արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի մասին։
Թագավորական շատ փորձագետներ կարծում են, որ շոուում փոփոխություններ մտցնելու սուսեքսցիների ցանկությունը պայմանավորված է նրանով, որ նրանք չեն ցանկանում վտանգել իրենց երեխաների տիտղոսները, քանի որ նախկինում հայտնի էր, որ թագավոր Չարլզ III-ը ձեռնպահ կմնա այդ մասին որոշում կայացնելուց՝ մինչև Մեգանի և Հարիի բոլոր մեդիա նախագծերի թողարկումը: