Իրանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ժամանակավոր հավատարմատարին
IranԻրանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Ֆլորան Իդալոյին, հայտնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ ֆրանսիացի դիվանագետը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն:
Նրան փոխանցվել է պաշտոնական Թեհրանի բողոքի նոտան՝ կապված Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության հետ, ինչը որակվել է որպես Իրանի ներքին գործերին միջամտություն: