Մի շարք երկրներ կորցրել են վստահությունը Բեռլինի նկատմամբ. պատճառը հայտնի է
Արտաքին ՔաղաքականԳերմանիայի գործընկեր մի շարք երկրներ, որոնց թվում՝ Լեհաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ն, կորցրել են Բեռլինի նկատմամբ վստահությունը Ուկրաինային տրվող ոչ բավարար աջակցության և Կիևին օգնելու հարցում վճռական որոշումներ չկայացնելու պատճառով:
Այդ մասին գրել է գերմանական Welt ամսագիրը՝ վկայոկոչելով German Marshall Fund վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Բացի այդ, Բեռլինի դաշնակիցների շրջանում առկա անվստահության պատճառներ են նշվել նաև Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը ռուսական գազի «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի կառուցման գործընթացում, ինչպես նաև ուկրաինական բանակին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում սպասողական քաղաքականությունը: