Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Մեկնարկել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները

Քաղաքական

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

«Խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում  և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը։

Օրենքի նախագծի վերաբերյալ  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 30 կողմ ձայնով։

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության։ 30 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

Հերթական օրենսդրական փոփոխությունը վերաբերում էր ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծին։ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝  29 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվել է  30 կողմ, ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ 28 կողմ ձայներով։

Հաջորդ նախագիծը «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթը 26 կողմ ձայնով ընդունվել է։

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու  մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։ 28 կողմ ձայնով փաթեթն ընդունվել է որպես օրենք։

««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝  28 կողմ ,«Քաղաքացիական ծառայության  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 26 կողմ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ 25 կողմ և ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 20 կողմ  ձայներով ընդունվել են որպես օրենքներ։

Նիստի ընթացքում քննարկվել է  «Գազի սակագնի սուբիդավորման առաջարկի մասին» որոշման նախագիծը, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից և ներկայացվելու է ԱՀ կառավարությանը։

Կեսօրին գործադիրի հետ հարց ու պատասխանի ժամին պատգամավորները կառավարության անդամներին են ուղղել 23 հարց: Առաջին հարցադրումը՝ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ հնչեցրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ կառավարությունը նախկին սակագներին վերադառնալու որոշումը ուժը կորցրած է ճանաչել: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է այդ որոշումը՝ շեշտելով, որ ետպատերազմյան շրջանում բնակչությունը սոցիալական ծրագրերի ակտիվացման կարիք ունի:

Մյուս հարցադրումները  ձմռանը էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքի, քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցների ու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, Սարսանգի ջրամբարի շահագործման պայմանների, առողջապահության ու կրթության հիմնախնդիրների վերաբերյալ էին:

Նիստի ավարտին պատգամավորների հայտարարություններով հանդես են եկել Արթուր Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված