«Ես ինքս էլ զարմացած եմ այդ այդ նորությունը լսելով». դեսպանը` Հնդկաստանից Հայաստան զենք-զինամթերքի մատակարարման մասին
ՏեսանյութերՀայաստանում Հնդկաստանի դեսպանը, անդրադառնալով Հնդկաստանից Հայաստան զենք-զինամթերքի մատակարարման մասին լուրերին, ասել է «Չեմ կարող մեկնաբանել. ես ինքս էլ զարմացած եմ այդ այդ նորությունը լսելով»։
«Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել եւ հրապարակայնացվել է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում, որտեղ մեր մշտական ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորը անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները եւ պահպանի հրադադարի ռեժիմը։ Ընդհանրապես ԱԽ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչը ամենախիստն է դատապարտել ագրեսորին. մեր դիրքորոշումն աներկբա էր եւ շատ պարզ»,- հավելել է նա։