Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում 

Սա սարսափելի է, բռնությունը երբեք չպետք է խնդրի լուծման միջոց դառնա․ ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում

Արտաքին Քաղաքական

Մենք շատ շնորհակալ ենք պատկան մարմիններին, որ մեզ նման հնարավորություն ընձեռվեց այցելել Գեղարքունիք։ Միշտ շատ կարևոր է սեփական աչքերով տեսնել, այս մասին Գեղարքունիքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Մեր առաջադրանքն է նշումներ անել և դրանք ուղարկել մեր գլխամասային գրասենյակ։ Կարծում եմ՝ պարզ է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Մենք տեսել ենք դա, խոսքը վերաբերում է թե՛ Կութի համայնքապետարանի շենքին, թե՛ դպրոցին։ Մենք տեսել ենք բնակելի տներ, գյուղատնտեսական ենթակառուցվածքներ։ Սա, կարծում եմ, խորապես մտահոգիչ է։ Կարծում եմ, որ ամենակարևոր բանն այն է, որ մարդիկ վախեցած են։ Վարչապետը բավական պարզ նշեց այդ մասին այսօրվա իր ելույթում։ Եվ վախը, որ այն [հարձակումը – խմբ․] կարող է կրկնվել, բերում է մի իրավիճակի, երբ մարդն այլևս ակտիվ չէ։ Եվ սա իրապես շատ վտանգավոր կարող է լինել»,–ասաց նա։

Դեսպանը նշեց, որ շատ լավ է հասկանում այստեղ ապրող մարդկանց վիճակը։ «Կարծում եմ՝ սա շատ դժվար իրավիճակ է։ Եվ կրկնում եմ այն, ինչ միշտ ենք ասում՝ բռնությունը երբեք չպետք է լուծման հասնելու միջոց դառնա։ Պետք է գնալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ, պետք է քննարկում տեղի ունեն, ինչից հետո լուծում գտնվի։ Ռազմական լուծումը՝ լուծում չէ»,– ասաց նա։ 

Հարցին, որ չնայած միջազգային հանրության բոլոր կոչերին, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, ինչ պետք է միջազգային հանրությունն ու Արևմուտքը անեն՝ Ադրբեջանին այդ գործողություններից հետ պահելու համեր, դեսպանն ասաց․ «Գիտեք, ես դիվանագետ եմ և աշխատում եմ մի կազմակերպությունում, որը ցանկանում է օժանդակել խնդրի լուծմանը։ Մեզ համար խնդրի կարգավորման միայն մեկ միջոց կա՝ նստել բանակցությունների սեղանին և բանակցել»,– ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն կշարունակի այդպես։ «Մեր պատկերացմամբ՝ դա է միակ ելքը»,– հավելեց դեսպանը։

Լրագրողները նաև հարցրին, թե ինչու միջազգային հանրությունը որևէ կերպ չարձագանքեց ադրբեջանցիների գործած դաժանությունների մասին, մասնավորապես այն մասին, թե ինչպես են խեղել հայ կին զինծառայողների մարմինները։ Դեսպանն ասաց, որ ԵՄ ներկայացուցիչը տվել է այս հարցի պատասխանը և հավելեց․ «Բնական է, որ դա պետք է ապացուցվի, մենք ասում ենք, որ պատերազմական հանցագործությունը պետք է հետաքննվի և վերջ։ Դա է պատասխանը։ Պետք է շարունակենք աշխատել դրական նոտայի վրա։ Հասկանում եմ, որ դժվար է, որ բոլորը վատ տրամադրություն ունեն, վախեցած են, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է շարունակենք և ցույց տանք, որ Հայաստան կարող է և շարունակում է աշխատել։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչքով կարող է ԵՄ–ն օգնել, աջակցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար այս խնդիրների լուծման հարցում։ Դեսպանն ասաց, որ ԵՄ-ն արագ է արձագանքում այս հարցերին և նույնկերպ արագ է արձագանքել պատերազմից հետո։

«Հիմա էլ ԵՄ գլխամասի հետ քննարկումների մեջ ենք։ Մենք որոշակի փոփոխություններ կմտցնենք հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերում։ Ինչպես ասացի, հիմա ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկում ենք մանրամասները, թե ինչպես կարող ենք զբաղվել ականների խնդրով։ Բնականաբար շարունակելու ենք մեր մեծ նախագծերը, որոնք վերաբերում են տնտեսական զարգացմանը։ Երեկ երեկոյան ես ցնցված էի՝ տեղեկանալով, որ երիտասարդներ են սպանվել։ Երեկ անցկացվում էր տեխնոլոգիաների և գիտության վերաբերյալ համաժողովը, որը այնքան դրական ազդակ է, քանի որ երկիրը շատ ուշադրություն է գրավում, շատ մարդիկ են գալիս մասնակցելու այս համաժողովին, որին աջակցում է ԵՄ–ն, Գերմանիան, GIZ-ը»,– ասաց դեսպանը։

Հարց հնչեց, թե դեսպանն անձամբ տեսավ վայրագությունների հետևանքները և ինչ գնահատական կտա այս ամենին։ Անդրեա Վիկտորինն ասաց, որ պետք է ճշգրիտ լինել, քանի որ ինքն այստեղ վայրագություններ չի տեսել, տեսել է վնասներ, փլուզված շենքեր։ «Սա սարսափելի է։ Տեսա նաև որոշ լուսանկարներ, նաև տեսա Ձեր նշած տեսանյութը։ Այո, դա անընդունելի է։ Մի փոքր առաջ ինձ հարցրեցին այդ մասին և արդեն պատասխանեցի, որ դա պետք է հետաքննվի միջազգային սկզբունքների համաձայն։ Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, որը, անպայման, ինչ–որ մեկը կբարձրացնի, խոսքը անհայտ կորածների և գերիների մասին է, պիտի ասեմ, որ մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատել և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Մեր գործընկերներից է ԱՄՆ–ը և կան այլ անդամ պետություններ, որոնց հետ միասին գործունեություն ենք ծավալում։ Չենք հանձնվելու, քանի որ մարդասիրական այս բաղադրիչը պետք է կատարել»,– ասաց նա։

Հարցին, թե մինչ միջազգային հանրությունը աշխատում է բազմաթիվ խնդիրների շուրջ, ադրբեջանցիները Հայաստանին վերադարձնում են գերիների մարմինները, դեսպանը պատասխանեց, որ շատ լավ հասկանում եմ դա, սակայն, հավելեց, թե պետք է հասկանալ, որ իրենք այստեղ միայն օժանդակող դերակատարում ունեն։ «Միակ բանը, որ կարող ենք Ձեզ խոստանալ, այն է, որ երբեք չենք հանձնվելու, Ֆրանսիայի հետ մեկտեղ աշխատում ենք այս ուղղությամբ, և մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ինքներդ տեսաք, որ ոմանք վերադարձան, սակայն ցավոք սրտի, միգուցե, ոչ այնպես, ինչպես ուզում էինք նրանց ընդունել»,– ասաց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
Ամենադիտված