Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչներն արգելում են երկրպագուներին դիպչել տեղի կանանց
Sport2022 թվականին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն հրապարակել է երկրի երկրպագուների վարքագծի կանոնները։ Փաստաթղթի տեքստը ներկայացրել է RMC Sport-ը:
Առաջնության կազմակերպիչները խորհուրդ են տալիս տեղացի կանանց չգրկել կամ դիպչել, զուգընկերոջ հետ հասարակական վայրերում սիրախաղ չանել և աղոթելու ժամանակ բարձր երաժշտություն չմիացնել։ Քաթարում անտեղի են համարվում ոտքերը խաչած նստելը, հանդիպման ժամանակ ձեռք սեղմելը և զարդեր կրելը, բացառությամբ ժամացույցի կամ ամուսնական մատանու:
Օտարերկրյա աղջիկներին խնդրում են հագնել հագուստ, որը կծածկի նրանց ոտքերը, կրծքավանդակը և պարանոցը: Ընդ որում, նրանցից չի պահանջվում կրել ավանդական չադրա, որով բաց է մնում միայն աչքերի հատվածը։ Տղամարդկանց համար արգելվում է ծնկից բարձր շորտերը և կիպ տաբատները։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) որոշմամբ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին։