Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի (լուսանկարներ)
PhotosԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուսումնական հաստատությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, վիրավորվել է 40 մարդ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով աֆղանական կառավարության աղբյուրին։ Հստակեցվել է, որ պայթյունը տեղի է ունեցել արևմտյան Դաշտի Բարչի շրջանում՝ քննությունների ժամանակ։
«Քաբուլի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի, վիրավորներինը՝ 40-ի»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։