Բելլա և Ջիջի Հադիդները՝ Փարիզի Isabel Marant պոդիումի վրա
ԼուսանկարներՀադիդ քույրերը գլխավորել են Փարիզի Նորաձևության շաբաթվա Isabel Marant-ի ցուցադրությունը: Շոուից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
Մոդելները կրկին գրավել են բոլորի ուշադրությունը, երբ նրանք պոդիում են դուրս եկել՝ ցուցադրելու ֆրանսիական Isabel Marant տան գարուն-ամառ 2023 հավաքածուն: 26-ամյա Բելլա Հադիդը շքերթ է անցկացրել կարճ ասիմետրիկ ասեղնագործված զգեստով, բարձրակրունկ սանդալներով և հյուսկեն պայուսակով: Նրա ավագ քույր Ջիջին ավելի համեստ է հագնված եղել։ 27-ամյա մոդելը շոուի հյուրերին ցուցադրել է ռազմական ոճի ծավալուն բաճկոն՝ բազմաթիվ գրպաններով։
Այս սեզոնին Հադիդ քույրերը պահանջված էին համաշխարհային նորաձեւության չորս շաբաթներից յուրաքանչյուրում։ Այժմ մոդելները մասնակցում են Փարիզի ցուցադրություններին, իսկ նախկինում նրանք մասնակցել են Միլանի Versace-ի, Լոնդոնի Burberry-ի, Նյու Յորքի Թոմ Ֆորդի և շատ ուրիշների ցուցադրություններին։