Ստոլտենբերգն այսօր հանդես կգա չծրագրված ելույթով. Պուտինը ևս կդիմի ժողովրդին
Արտաքին ՔաղաքականՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չծրագրված մամուլի ասուլիս կանցկացնի այսօր՝ սեպտեմբերի 30-ին:
Այս մասին հայտնել են Հյուսիս-ատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից, փոխանցում է Իզվեստիա-ն:
Նախատեսվում է, որ Ստոլտենբերգը ելույթ կունենա Երևանի ժամանակով 20:00-ին: Մամուլի ասուլիսի թեման նշված չէ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պատրաստվում է ելույթ ունենալ ուրբաթ օրը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, պետության ղեկավարը կդիմի ռուսաստանցիներին՝ Դոնբասի հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ պայմանագրեր ստորագրելուց հետո: