Սանկտ Պետերբուրգում ավելի քան 80 հազար քաղաքացու ծանուցագիր է ուղարկվել զորակոչի համար
RussiaՀայտնի է դարձել, թե մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում քանի քաղաքացու է ծանուցագիր ուղարկվել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում:
Սանկտ Պետերբուրգի զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Իլֆատ Աբզալովը նշել է, որ ավելի քան 80 հազար քաղաքացի մասնակի զորակոչի շրջանակում ծանուցագիր է ստացել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մասնակի զորակոչի մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ 300 հազար մարդ է ներգրավվելու մասնակի մոբիլիզացիայի մեջ: