ԵՄ-ի հետ գազային համաձայնագիրը թույլ է տալիս Ադրբեջանին ֆինանսավորել Հայաստանի դեմ պատերազմը. ֆրանսիացի սենատոր
BlogosphereՖրանսիայի Սենատում կքննարկեն Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը՝ Հայաստանի դեմ նրա կողմից սանձազերծված ագրեսիայի պայմաններում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է սենատոր Պիեռ Ուզուլիասը։
«Ադրբեջանը Եվրոպային նավթ է մատակարարում, որի մի մասը գալիս է Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն գազային պայմանագիր է ստորագրել Բաքվի հետ, որը թույլ է տալիս Ադրբեջանի կառավարությանը ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության դեմ իր տխրահռչակ պատերազմը: Մենք կդատապարտենք այս երկակիությունը Սենատում»,- գրել է սենատորը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային պայմանագիր է ստորագրել այս տարվա հուլիսին՝ շուկան դիվերսիֆիկացնելու և ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու պատրվակով՝ դրանով իսկ դառնալով ադրբեջանական ագրեսիայի ակամա հովանավորը։