Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. Փաշինյան
PoliticalՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ի հանդիպման ժամանակ պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, Հանրայինի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա.
«Մինչ այս պահը երբևէ սեղանին տեքստ չի եղել, որը պետք է կա՛մ ստորագրենք, կա՛մ ոչ։ Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և դա էլ մենք ենք պատրաստել», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե հայկական կողմը պատրաստ է ստոորագրել իր պատրաստած տեքստը. «Ցավոք, Ադրբեջանը պատրաստ չէ դա ստորագրել»,- հավելել է Փաշինյանը։