Ռուսաստանում «շապիկով» երկվորյակներ են ծնվել
ԺամանցՌուսաստանի Ռյազանի տարածաշրջանային պերինատալ կենտրոնում կինը «շապիկով» երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Ռյազանի շրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես ասել են բաժանմունքում, ծննդաբերած կինը 31-32-րդ շաբաթում բուժհաստատություն է ընդունվել ծանր ախտորոշմամբ՝ երեխաներից մեկի մոտ հետազոտության ժամանակ հայտնաբերվել է արյան շրջանառության խախտում, ուստի բժիշկները որոշել են անհապաղ ծննդալուծել։
Վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է փրկել երկվորյակներին՝ անձեռնմխելի պահելով պտղապարկը։ Նման երեխաների մասին ասում են, որ նրանք «ծնվել են շապիկով»։
«Սովորաբար ծննդաբերության կամ կեսարյան հատման ժամանակ պտղապարկը պատռվում կամ ծակվում է։ Բայց այս անգամ բժիշկներին հաջողվել է զգուշությամբ դուրս բերել երեխաներին։ Նրանք բառացիորեն ծնվել են շապիկով։ Աղջկա քաշը 1360 գրամ է, տղայինը՝ 1650 գրամ»,- ասել է Պերինատալ կենտրոնի գլխավոր բժիշկ Օլեգ Շալաևը։
Երեխաները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն կենտրոնում, որպեսզի հասնեն իրենց հասակակիցների զարգացման մակարդակին: