Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Եթե մեկը թուրքական գործակալ չէ, պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

Политические

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։

Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը կարճ հարցազրույց է ունեցել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։

Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:

Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։

Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:

Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։

Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.

1.           1997 թվականի փետրվարին ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ բաղկացած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից. նախկինում գործում էր համանախագահության այլ ձևաչափ, որի կազմում էին Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

2.           Միջնորդների եռյակի առաջին խորհրդակցությունները՝ առանց հակամարտության կողմերի մասնակցության, տեղի են ունեցել փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին Փարիզում: Այդ խորհրդակցություններում քննարկվել է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը։

3.           1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել է հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։

4.           «Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանապագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:

5.           Նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 99 -ի ապրիլի 1-ին՝ Ելցինի նախաձեռնությամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում:

6.           Հիշեցում՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձել է 98-ի ապրիլին։

7.           Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը։

Սրանք փաստեր են որոնք համադրելով մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:

Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որ տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:

Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։

Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ  լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное