Արևմուտքն արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ, բայց չի նկատում դա․ Ֆիոնա Հիլ
ԱՄՆԱրեւմուտքն արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, բայց չի նկատում դա, The New Yorker-ին ասել է Ռուսաստանի հարցով Սպիտակ տան նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը։
Նրա կարծիքով, շատ ներկայիս մեկնաբանություններում կա ինքնախաբեության տարր այն մասին, որ Վաշինգտոնը եւ Արեւմուտքը կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ խուսափելով Ռուսաստանի հետ հակամարտությունից:
Նա նշել է, որ աշխարհն արդեն երրորդ համաշխարհային պատերազմի վիճակում է, անկախ նրանից՝ մենք դա ընդունում ենք, թե ոչ։
«Մենք երկար ժամանակ ներքաշված ենք դրա մեջ եւ ի վիճակի չենք հասկանալ դա»,- ասել է նա: