Բեյոնսեն շնորհավորել է կրտսեր քրոջը
PhotosԲեյոնսեն հայտնել է քրոջ՝ Սոլանժ Նոուլզի ձեռքբերման մասին, ով առաջին անգամ ստեղծագործություն է գրել Նյու Յորքի բալետի համար։ Այդ մասին գրում է CNN-ը։
Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, Սոլանժը ներկայացրեց իր երաժշտական ստեղծագործությունը, որը ստեղծվել էր Նյու Յորքի բալետի համար: Նա դարձավ երկրորդ սևամորթ կինը, ում հաջողվեց նմանատիպ հաջողության հասնել այս ոլորտում։
Բեյոնսեն Instagram-ում նշել է քրոջ ձեռքբերումն ու արտիստիզմը: «Իմ սիրելի քույր, խոսքեր չկան արտահայտելու այն հպարտությունն ու հիացմունքը, որը ես զգում եմ քեզ համար»,- գրել է Բեյոնսեն։
Երգչուհին նշել է, որ Սոլանժ Նոուլզի հեղինակած «աշխատանքը» «ֆենոմենալ» էր։
«Սիրում եմ քեզ մինչև հոգուս խորքը»,- եզրափակել է երգչուհին։