Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ են տրվել խոսել ընտանիքի հետ Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ) Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ) Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ) 

«Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև․ Ռուբեն Մելքոնյան

Բլոգոսֆերա

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ինչպես երեկ տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է ԳԵՆՈՑԻԴԱԼ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է: Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին մասնագետները խոսում, գրում և բարձրաձայնում են բոլոր հնարավոր մեթոդներով:

Տասնյակ անգամներ պնդել ենք, որ «խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է. այս գիտականորեն ապացուցված ճշմարտության հասցեատերը մեր հասարակությունն է, իսկ ներկայիս իշխող ուժը ինձ համար վաղուց դուրս է Հայաստանանպաստ ցանկացած գործընթացի շրջանակներից:

Ցեղասպան և բառիս բուն իմաստով կացնային մտածողությամբ ալիևներին ու համանման մարդասպաններին զսպելու մի մեթոդ կա մեր տարածաշրջանում` համարժեք ու անհամաչափ պատասխանը և դա անելու ընդունակության գիտակցումը թշնամու կողմից: Այսինքն` այն, ինչ արել են իրական իրատես հայերը դարեր շարունակ, ինչ արել են Անդրանիկը, Նժդեհը մեկ դար առաջ և ինչ անում էր «թալանված» և «80-ականների զենքով կռվող» հայկական բանակը ընդամենը 5 տարի առաջ` մինչև կործանարար 2018-ը: 1000 տարի է այսպիսին են ապրելու և խաղի կանոնները մեր տարածաշրջանում` թուրքերի «հարևանությամբ»: Հային սպանելու մտածողությունը որպես իր ինքնության առանցք համարող ադրբեջանցիների հետ շփվելու ամենապարզ ու ռացիոնալ մեթոդը կարող է բանաձևել Արցախի ցանկացած գյուղի տարեց և փորձառու պապիկ` ձեդո: Պատմությունը ապացուցել և հիմա էլ ապացուցում է, որ Արևելքում բառիս բուն իմաստով ապրելու համար պետք է ապավինել ժողովրդական իրական իմաստության բանաձևի և ինքնապաշտպանության բնազդի կրող նժդեհներին, ձեդոներին, այլ ոչ թե «խաղաղության մունետիկներին» կամ լիպարիտյաններին:

Հիմա խաղաղասեր «պրագմատիկները» այսահարված կհարցնեն` փաստորեն թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ՞. ո´չ, կպատասխանեմ ես, որովհետև 21-րդ դարում մահապատիժներ, հայ զինվորների դիակների անդամահատում անողների հետ խաղաղություն հնարավոր չէ և երբեք չի էլ եղել: Անգամ ԽՍՀՄ-ում դա չի ստացվել և սովետական «հայ-ադրբեջանական խաղաղության պրոյեկտը» տապալվել է, վկան` Սումգայիթը: Բացի այդ, «պրագմատիկները» ծանո՞թ են ադրբեջանական կրթական համակարգին. հենց այս պահին այդ համակարգը նոր դահիճներ, հայատյացներ է կրթում, այսինքն` խաղաղություն նույնիսկ տեսանելի ապագայում հնարավոր չէ:

Իսկ միջազգային կառույցների և այլնի զսպող, քննադատող հայտարարություններին անսալը և հավատալը «թղթե շերեփի» կործանարար մտածողության վերադարձ է և ուրիշ ոչինչ: Այս առումով ուզում եմ կիսահռետորական հարց տալ. երբևիցե կարդացե՞լ եք Հայոց ցեղասպանությունը հենց այդ տարիներին դատապարտող տարբեր երկրների դեսպանների, միսիոներների, մտավորականների, կառույցների հայտարարությունները, զեկույցները և այլն: Դրանք տասնյակ եթե ոչ հարյուրավոր գրքերով են արտացոլված և ի՞նչ` դա օգնե՞ց դիցուք Մուշի կամ Վանի հայերին, որոնք հավատացին ոչ թե Անդրանիկին, այլ ժամանակի խաղաղության քարոզիչներին: Չի օգնել Մուշի հայերին, չի օգնելու նաև Ջերմուկի հայերին: Նմանատիպ «զսպող» հայտարարությունների, բանաձևերի մասին Էրդողանը տարիներ առաջ բառացի ասել է. «դրանք իմ մի ականջից մտնում են, մյուսից դուրս գալիս»: Իսկ միջազգային տարատեսակ բանաձևերին և հայտարարություններին կարծես թե իրական պատժամիջոցներ չեն հետևում և ադրբեջանական նավթը շարունակում է գերակա մնալ «քաղաքակիրթ աշխարհի» իրական քաղաքական շահերի և քայլերի ծիրում:

Արևելքում ու Հայաստանում ապրելու բանաձևը հստակ է` մերժել «թղթե շերեփի» գաղափարը, խաղաղությանը հավատացող Գրիգոր Զոհրապի քաղաքական միամտությունը կամ կուրությունը և այդ ամենի նորօրյա ու էլ ավելի ապաշնորհ, հակապետական ոճով կրողներին: Հույսը դնել միայն իրական զսպող մեխանիզմների, համարժեք պատասխանի և դրան պատրաստ լինելու վրա: Կա ելք և այդ ելքը 1000 տարի նույնն է` եթե ուզում ես ապրել, ապա լսիր և ապրիր Նժդեհի, Անդրանիկի և արցախցի ձեդոյի պես, այլապես կկրկնվի նույն սցենարը, երբ 1915-ին քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց ցեղասպան Թուրքիային և հետո` 1923-ին այդ նույն քաղաքակիրթ աշխարհը Լոզանում պայմանագիր ստորագրելով սեղմեց դրա արյունոտ ձեռքը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ են տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ Վարդանյան
Ամենադիտված