Զենդայան Փարիզի Նորաձևության շաբաթին մասնակցել է թափանցիկ զգեստով
ФотографииԱմերիկացի դերասանուհի Զենդայան, ով հայտնի է Euphoria հեռուստասերիալում Ռուի դերով, Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ հագուստով։ Միջոցառումից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
Valentino նորաձության տունը ցուցադրել է 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուն՝ իր ցուցադրությանը համախմբելով իտալական բրենդի բազմաթիվ աստղերի ու ընկերների։ Շոուի հյուրերի թվում տեսել են 26-ամյա ամերիկացի դերասանուհի և մոդել Զենդայային։ Աստղը շոուին ներկայացել է կիպ թափանցիկ կոմբինեզոնով՝ Valentino-ի մոնոգրամով, որի վրայից նա կրել է կարճ սև շորտեր և օվերսայզ բաճկոն։ Զենդայան տեսքն ամբողջացրել է թափանցիկ բարձրակրունկ կոշիկներով և մեծ բյուրեղյա ականջօղերով։
Valentino շոուի հյուրերի թվում էին նաև Նաոմի Քեմփբելը, Թինա Կունակին, Նիկոլա Պելցը Բրուքլին Բեքհեմի հետ և այլ աստղեր։