Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել երկրի քաղաքացիներին հեռանալ Ռուսաստանից
ForeignՉեխիայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել չայցելել Ռուսաստան, իսկ նրանց, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, հեռանալ այդ երկրից:
Այս մասին ասված է Չեխիայի ԱԳՆ-ի ՝ հոկտեմբերի 3-ին հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է Իզվեստիա-ն:
«Կապված շարունակվող ռազմական գործողությունների և ՌԴ-ում անվտանգության իրավիճակի հնարավոր վատթարացման սպառնալիքի հետ, առաջին հերթին ԵՄ և ՆԱՏՕ-ի երկների քաղաքացիների համար, Չեխիայի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել ՌԴ այցելություններից»,-նշված է հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ վերջին շրջանում ավելանում է այն երկների թիվը, որոնք համանման կոչով դիմել են իրենց քաղաքացիներին: Այս պահի դրությամբ 10 պետություն, այդ թվում՝ Կանադան, Իտալիան, Ռումինիան և այլն, հանդես են եկել նման հայտարարությամբ: