Եթե «Անհայտ հեղինակի» հոդվածը գրել է Նիկոլ Փաշինյանը՝ դա մեկնաբանելը ժամավաճառություն է. Գեղամ Նազարյան
ПолитическиеArmtimes.com կայքը այսօր անհայտ «Հավաստի Աղբյուր» անվանումով հոդված է հրապարակել, որում Ադրբեջանի 5 պահանջներն են Հայաստանի նկատմամբ:
Թե ինչու է հենց կայքը հրապարակում նման բովանդակությամբ հոդված, և արդյոք այստեղ հասարակությանը պատրաստելու միտում կա, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցում Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց.
«Չէ, ոչ մի միտում էլ չկա, էն, որ գրածա անհայտ աղբյուր, բոլորը համառորեն այսօր խոսում էին, որ այդ անհայտ հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Քանի որ Նիկոլ Փաշինյանն է, արդեն, բնականաբար, դա մեկնաբանելը ժամավաճառություն է: Ուղղակի կասեմ, որ այս նույն ձևով Ադրբեջանը կարա պահանջի, որ Լուսինը իրան տան, Արեգակը իրան տան, Վեներա մոլորակը, Մարսը»:
Այս պահանջների հնարավորությունը հնարավոր կհամարվի միայն այն պարագայում, եթե մենք վախենանք և զիջենք այն ամենն, ինչ ուզում է Ադրբեջանը:
«Եթե ես տեսնեմ իմ դիմացի հարևանը դատարկագլուխ վախկոտի մեկնա՝ ինչ ուզում են տալիս է, ես իրենից պահանջելու եմ նաև իր գույքը կամ կարասին, որը ժառանգություն է ստացել Մեծ պապից: Հետո տեսնելու եմ, որ վախենում տալիսա, խիղճս կորցնելու եմ ասեմ՝ դե երեխաներիդ ու կնոջդ էլ տուր, եթե հարմար գտնեմ: Դրանից հետո ասելու եմ՝ բանկում եղած փողերդ էլ պիտի տաս, գնալու է խեղճացած կնոջն ասելու է, որ չտանք մեզ ծեծելու են, մեզ սպանելու են, նույն վիճակնա»,-նշեց նա:
Հարցին արդյոք հնարավոր է խուսափել նման պայմանագրի ստորագրումից, եթե այն կա, Նազարյանը միանշանակ ասաց, որ դրա ստորագրումն է անհնար.
«Իհարկե ունենք չստորագրելու հնարավորություն, էդ մենակ իրա (Փաշինյանի) ուղեղում կա տենց բան, թե հնարավոր չի: Էդ ինչ պահանջներ են, ասենք ցանկացածը եթե բարձրաձայնի, որ Ադրբեջանը ուժի դիրքերից էդպիսի պահանջներ է ներկայացնում, որևէ մեկը էդ երկրի հետ որևէ լուրջ հարաբերություն չի ունենա: Ինչի մասինա խոսքը՝ 1919-20թվականի քարտեզ, Արցախը տվեք, էս արեք, էն արեք, է մենք էլ նույն ձևով կարանք իրանցից պահանջենք, որ Թալիշի անկախությունը ճանաչեն»:
Նազարյանի խոսքով՝ ուռճացված են նաև մեր պատկերացումները Ադրբեջանի զինված ուժերի մասին․
«Էդ Ադրբեջանի զինված ուժեր որ ասում ենք է, ինքը տենց զինված ուժեր չունի էլ: Խնդիրը մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարության մեջա ուղղակի»,- եզրափակեց իր խոսքը Նազարյանը:
Լուսինե Ալեքսանյան