ԱՄՆ-ն չի միջամտի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակին․ Սպիտակ տուն Լուկաշենկոն հայտարարել է տարածաշրջանային անվտանգության համար ԱՊՀ-ի հատուկ նշանակության մասին Մեղրաձոր գյուղի անտառում հրդեհ է բռնկվել Արման Մկրտչյանը՝ «Վանի» խաղացող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Պուտինը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում․ Bloomberg Կրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը Ահաբեկչություն՝ Երուսաղեմում․ կա 7 զոհ, 10 վիրավոր Ռուսաստանում Little Big խմբի հիմնադիրը ճանաչվել է օտարերկրյա գործակալ Գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման ուղղությունները 

Ադրբեջանի ագրեսիայի հարցով Հայաստանի հ/կ-ները դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին

Իրավունք

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ, նամակով դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ կոչ անելով հանձնակատարի գրասենյակին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։

«Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։ Ի հավելումն, մենք պահանջում ենք նաև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին՝ որպես ուժի կիրառումը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ։

Նամակում քաղհասարակության կազմակերպությունները հիշեցրել են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյետկները՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադարությունը և Ժնևյան կոնվենցիաները։ 

«Կարևոր է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան չդիտարկվի որպես առանձին դեպք, այլ ընկալվի ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տարածաշրջանում նկատվում է ուժի կիրառման միջոցով որոշակի նպատակների հասնելու նոր միտում։ Սովորաբար, ագրեսոր երկիրն ավելի մեծ և ավտորիտար պետություն է, որը հարձակում է գործում ժողովրդավար հարևանի վրա։ Այս միտումը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ սովորական դարձնելով ուժի կիրառումը և թուլացնելով միջազգային ինստիտուտներն ու ձևաչափերը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որոնք ստեղծվել են կարգավորելու և կանխելու հակամարտությունները։ Այս միտումն ավելի լայն համատեքստում խարխլում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Այս առումով, համարժեք և անզիջում միջազգային արձագանքը չափազանց կարևոր է իրավիճակի վատթարացումը և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտների հետագա խարխլումը կանխելու համար։ Պատերազմի ավարտից ի վեր մենք տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածության և ներկայության կոչ ենք արել` վերջ դնելու Բաքվի՝ հակամարտության «կարգավորման» թշնամական մոտեցմանը: Սա հիմա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։ Մարդու իրավունքների խախտումներն արձանագրող փաստահավաք առաքելությունը վերջին ագրեսիայի համատեքստում կլինի միջազգային ներգրավածությունը վկայող հզոր միջոց: Մենք նաև կոչ ենք արել քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնել երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական հարց մնալ ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո: 

Մենք անհանգստացած ենք, որ առանց պատշաճ միջոցների ստեղծված իրավիճակը ոչ միայն կվատթարացնի դրությունը Հայաստանում, այլ նաև կազդի ամբողջ տարածաշրջանի վրա: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական հակազդեցության արժանանա՝ կանխելու մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի հետագա հնարավոր խախտումները»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։

Նամակը ստորագրել են հետեւյալ ՀԿ-ները.

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն,

Հայ առաջադեմ երիտասարադություն ՀԿ,

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը,

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա,

Գորիսի մամուլի ակումբ,

Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,

«Իրավունքի ուժ» ՀԿ,

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ,

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ,

Հանրային լրագրության ակումբ,

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ,

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն,

Հակախտրականության և հավասարության կոալիցիա,

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ,

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն,

Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ,

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ,

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ,

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն չի միջամտի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակին․ Սպիտակ տունԻլոն Մասկը Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները «իսկական կոռուպցիա» է անվանելՄեքսիկայում մեծ սպիտակ շնաձուկը կծել է կակղամորթ հավաքողի գլխիցԼուկաշենկոն հայտարարել է տարածաշրջանային անվտանգության համար ԱՊՀ-ի հատուկ նշանակության մասինՄեղրաձոր գյուղի անտառում հրդեհ է բռնկվել Արման Մկրտչյանը՝ «Վանի» խաղացող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Պուտինը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում․ BloombergԿրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը Ահաբեկչություն՝ Երուսաղեմում․ կա 7 զոհ, 10 վիրավորՌուսաստանում Little Big խմբի հիմնադիրը ճանաչվել է օտարերկրյա գործակալԳլխավոր դատախազը ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման ուղղությունները ԵԱ․ Վիկտորյա Ազրոյանն ու Արթուր Գրուզդևը գրավեցին վերջին տեղը Փարիզը կօգնի Ուկրաինային ոչ միայն պաշտպանվել, այլ նաև վերականգնել իր ինքնիշխանությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարարՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասինԴասալքության մեղադրանքով հետախուզվողները Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան Աշտարակի Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է հակատանկային ականԶելենսկին Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը մեղադրել է «կեղծավորության» մեջՍկանդալը սկանդալի հետևից. ինչ է կատարվում Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ումԵրևանում Toyota Land Cruiser-ը վարելիս հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը53-ամյա Քեյթ Բլանշեթը հայտնվել է ամսագրի շապիկին՝ առանց դիմահարդարմանՀրապարակվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման նոր կադրեր (տեսանյութ, լուսանկար)Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է Անկարան Եվրոպային կոչ է արել արձագանքել Ղուրանի այրմանըԲելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերըԲլոգերը բոտոքսի պատճառով նմանվել է մուլտհերոսի Հազարավոր դոլարներ, բնակարաններ, TESLA. ինչ ունեցվածք են հայտարարագրել ՇՄ նախարարն ու փոխնախարարներըՍտեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-08։00-ը, կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ Եթե Abrams տանկերն Ուկրաինա հասնեն մինչև օգոստոս, շատ ուշ կլինի․ ԶելենսկիՔՏՀԱՏՄ-ը դադարեցրել է բենզալցակայանների գործունեությունը Երուսաղեմում հարձակվել են հայկական ռեստորանի վրա (տեսանյութ)Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան «Հեղինակավոր» մարդիկ իրենց կարծիքներով ողողում են սոց հարթակները՝ մոռանալով սեփական «հեղինակության» մասին․ Դիանա ԳրիգորյանԱրման Եղոյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրադրությունը Հարի Սթայլսը պատահաբար պատռել է իր տաբատը ելույթի ժամանակ (տեսանյութ)Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը․ ՊՆԱրցախի նախագահը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին» Կոնգրեսական Փալոնի հեղինակած բանաձևի նախագծով դատապարտվում են Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը Տղամարդը կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե քանի մարդ է գալու իր հուղարկավորությանը Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը Զախարովան Լին Թրեյսիին առաջարկել է այցելել Մոսկվայի հայկական ռեստորաններ՝ «հիշողությունները թարմացնելու» համարՇառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը․ Պիտեր ՍտանոԲաքվում պետք է հասկանան, որ Իրանի նման առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում․ Վարդան Ոսկանյան Կիմ Չեն Ընի քույրը քննադատել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենքեր մատակարարելու համար«Զվարթնոց» օդակայանի տարածքում լիցենզիա չունեցող տաքսիները կտուգանվեն 50 000 դրամով Արարատի մարզում 44-ամյա վարորդը Niva-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին․ նա մահացել է Քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հիմքով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել Իրանի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե «երկու երկրների թշնամիներն օգտվում են միջադեպից»
Ամենադիտված