Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» «Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն Թորոսյան Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ Թաթոյան Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը» Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ) Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 

Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»

Համաշխարհային Մամուլ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսին ներկայացնելով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի նպատակները:

«Ես այստեղ եմ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները: Հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են անվտանգությունը, էներգետիկան, դիվանագիտությունը և տնտեսական հարաբերությունները: Հարաբերությունների հիմքում լինելու է «ժողովրդավարությունն ամրապնդում է ժողովրդավարությունը» սկզբունքը», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը իր հերթին հավելում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո Երևան կատարած այցը դարձավ կատալիզատոր ԱՄՆ-Երևան հարաբերությունների բարելավման համար:

Թե  արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը կտարածվի նաև ռազմական համագործակցության վրա՝ ըստ Դեյվիդ Իգնատիուսի, առայժմ մնում է անորոշ: Ամեն դեպքում հեղինակը հիշեցնում է, որ սեպտեմբերին Պենտագոն էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հայաստանի զինված ուժերը, որոնք Ադրբեջանի հետ վերջին պատերազմում ծանր պարտություն կրեցին, ավելի լավ մարտական պատրաստության և սպառազինության կարիք ունեն: Բայց առայժմ Միացյալ Նահանգների կողմից ռազմական աջակցության տեսանելի նշաններ չկան», - գրում է սյունակագիրը:

Իգնատիուսի խոսքով՝ քանի որ «ուկրաինական ճահճի» մեջ խորանալու պատճառով Ռուսաստանը գնալով կորցնում է Հայաստանի և Ադրբեջանի տևական հակամարտությունը կարգավորելու իր ռազմական և դիվանագիտական կարողությունները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է լրացնել դատարկ տարածությունը՝ միջնորդական ակտիվ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ: Դրանցից մեկը Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն էր, որը Սալիվանը բնութագրել էր իբրև «անմիջական և կառուցողական բանակցություններ»:

Ըստ Դեյվիդ Իգնատիուսի՝ Հայաստանի մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նույնպես փոփոխության թույլ շողեր են առկայծում: Իգնատիուսը հիշեցնում է, որ Անկարան շարունակում է ժխտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ Հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունը: Սակայն Արմեն Գրիգորյանն ասել է, որ «նորմալացման» գործընթացը Երևանի և Անկարայի միջև սկսվել է, և կողմերը սկզբունքորեն համաձայնության են հասել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու սկզբունքների շուրջ:

«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է՝ շուտ», - ասել է Գրիգորյանը:

«Բայց, ինչպես միշտ, նման դիվանագիտական խաղերում սատանան մանրուքների մեջ է», - որպես վերջաբան հավելել է Դեյվիդ Իգնատիուսը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին այցելել էր Վաշինգտոն: Սեպտեմբերի 27-ին նա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև կոնգրեսական Ֆրենկ Փալոնի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի, Կենտրոնական հետախուզական գործակալության՝ Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակի ներկայացուցիչների, իսկ Քարնեգի հիմնադրամում՝ ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ Ադոնց
Ամենադիտված