Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը․ կա վիրավոր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Տոտենհեմը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը Օխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ Շուրջ 8 տարի հետախուզվող տղամարդը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել 

«Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, պատրա՞ստ եք նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ, եւ, ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա՞ նախկին ղեկավարների եւ Ձեր միջեւ»։ Պարզ է, որ նախապես ծրագրված հարցեր էին հնչում, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր այս հարցին պատասխանել` իր տեսակետն այդ հանդիպումների մասին բարձրաձայնել:

Փաշինյանը երկար-բարակ պատասխան է տալիս` կոշտ որակումներ չի անում, իհարկե, բայց պարզ հասկացվում է, որ որեւէ ցանկություն չունի նախկինների հետ «կոնսոլիդացվելու», նրանց խորհուրդներն ու աջակցությունը ստանալու եւ նրանց հետ պատասխանատվություն կիսելու։ «Գիտե՞ք, պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետեւ եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք նաեւ ստացել ենք մեր ժողովրդից»,- ասում է ՀՀ առաջին նախագահի սիրելի «ազգակործան պատուհասը»։ Այսինքն, անգամ ամենաօրհասական պահին այս մարդը համախմբման, որեւէ մեկի խորհուրդը լսելու եւ որեւէ խելացի առաջարկ իրականացնելու ցանկություն չունի: Թշնամին չոքել է մեր դռանը, եւ մեր երիտասարդները զոհվում են սահմանին, իսկ ինքը, բառի բուն իմաստով, «գրողի ծոցն» է ուղարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս նախկին նախագահներին՝ ասելով, որ «ես ձեր օգնության կարիքը չունեմ, ես միայնակ եմ որոշումներ կայացնում, եւ վերջ», իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ։

Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ երեք նախագահների թիմակիցներից՝ հասկանալու, թե այս հայտարարությունից հետո ինչ են մտածում  նախկին նախագահների հանդիպումների ձեւաչափի մասին, եւ արդյոք այդ հանդիպումները կարո՞ղ են ուղղված լինել երկրի ղեկավարին խորհուրդներ տալուն, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «երկխոսություն սկսելուն»։ ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, ոչ թե մյուս նախագահներին։ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ։ Ուրիշ բան չի ասել, որովհետեւ իր շուրջ համախմբման ցանկություն ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կարծես թե չեն հայտնել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ նախկին նախագահների հանդիպման նպատակը, այդ դեպքում, ո՞րն էր, Զաքարյանն ասաց․ «Նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր։ Իսկ որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է եւ խիստ մտահոգիչ, որ մենք կա՛մ կկանգնենք նոր պատերազմի առաջ ու դրանով՝ պետականության կորստի առաջ, կա՛մ առանց պատերազմի՝ Նիկոլի ստորագրությամբ պետականության կորստի առաջ, հետեւաբար, ստեղծված իրավիճակն ինքնին պարտադրում է, որ նախագահների ձեւաչափի շուրջ որոշակի հանրային ակնկալիքներ ձեւավորվեն։ Իսկ կոնսոլիդացիայի գաղափարն այն է, որ հասարակության կոնսոլիդացիա պետք է լինի՝ առանց Նիկոլի։ Նիկոլն էդ կոնսոլիդացիայի մեջ անելիք չունի։ Այսինքն՝ խնդիրն իր շուրջ կոնսոլիդացվելը չէ»։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ կոնսոլիդացիան չէր այդ հանդիպումների նպատակը, եւ հղում արեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերին․ «Ինչպես ասել է երկրորդ նախագահը՝ պրոբլեմի շուրջ կոնսոլիդացիա չի լինում, կոնսոլիդացիա լինում է  նպատակի շուրջ»։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ առաջին նախագահի թիմակիցներից, բայց նրանք համառորեն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ Ասացին՝ լռության ուխտի մեջ են, երեւի մի երկու օրից կխոսեն, նշեցին, որ մեր զանգից հետո թիմով հավաքվում են` քննարկելու իրավիճակը։ Բայց երկու օր սպասելու կարիք չեղավ։ Հավանաբար, այդ հանդիպման արդյունքում որոշվեց, որ պետք է հայտարարություն տարածեն ՀԱԿ առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանի բերանով, ով իր էջում գրեց․

«Պետք է արձանագրել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահը հարկ է համարում նաեւ ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»։ Սա նշանակում է, որ առաջին նախագահը դուրս է գալիս նախագահների ձեւաչափից։

Կշարունակե՞ն արդյոք մյուս նախագահները եւ Վեհափառը հանդիպումները, ի՞նչ ազդեցություն կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը նրանց նախաձեռնության վրա, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Բոլոր նրանք, ովքեր կարող էին որեւէ կերպ մեկնաբանել, երեկ հրաժարվեցին խոսել այս մասին: Նախագահների գրասենյակներից ասացին, որ դեռ չեն քննարկել, թիմակիցները հղում արեցին գրասենյակներին: Պարզ էր, որ բոլորն անակնկալի էին եկել: Թեեւ բոլոր խելացի մարդիկ հասկանում էին, որ այս անգամ եւս նախկին նախագահների կոնսոլիդացիա չի ստացվելու, եւ այդ ձեւաչափը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է ձախողելու: Գոնե նրա` Հ1-ին տված հարցազրույցից հետո սա ակնհայտ էր»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Reno-ն ու Nissan X-Trail-ը․ կա վիրավորՄեծ պահքը մեկնարկում է փետրվարի 20-ինՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Բավարիան» ուժեղ էր «Վոլֆսբուրգից»՝ 4:2 (տեսանյութ) «Տոտենհեմը» պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ) Փրկարարները դուրս բերել արգելափակված 7 ավտոմեքենաները Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները և ժամանակացույցը Կեցցե՛ք, Միքայել սրբազան. Ռուբեն ՀակոբյանՄեր բախտը չբերեց, արժանի էինք ոչ-ոքիի․ Անչելոտին՝ Մալյորկայի հետ խաղի մասին Խոշոր հրդեհ՝ Երևանում. սեփական տան ննջասենյակն ու հյուրասրահը վերածվել են մոխրակույտի, կա վիրավոր«Ուրարտուն» պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» (տեսանյութ) Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը նավաբեկությունից հետո ավելի քան 40 միգրանտի է փրկել Մադրիդի «Ռեալը» պարտություն կրեց (տեսանյութ) Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղված Ադրբեջանում գործող 100-ից ավել արտասահմանյան ընկերությունների․ Էդմոն ՄարուքյանԱրցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Շմայս»-ի 22-ամյա որդին է Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ Այրվել է Մարտակերտի Վերին Հոռաթաղի բնակչին պատկանող խանութը Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. ՍուրենյանՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել, հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի մասին Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը ստանձնել են դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերի պաշտպանությունը Հայրը զոհվեց Արցախի առաջին, որդին՝ երկրորդ պատերազմում Երևան- Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ճանապարհը Մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆը Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին շարունակել են նվազել Երեք եղբայրներն էլ՝ Հայրենիքի պաշտպան. Արսենն ընկավ, մյուսներն իր գործն են շարունակում Էդուարդ Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները Ով տղամարդ է, պետք է գիտակցի՝ սա է Հայրենիքի փրկությունը Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, կան վիրավորներԲռնցքամարտի կանանց հավաքականը պետք է լավ նախապատրաստվի ԱԱ-ին. գլխավոր մարզիչ Բանակի ամենափորձառու սպաները մարզում են «Պաշտպան Հայրենյաց»-ի մասնակիցներին Ի՞նչ բանակցություններ էին նախորդել Տեր-Պետրոսյանի հրաժարականին. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերՕխտար գյուղում այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ Պապիկյանի անակնկալ այցերը զորամասեր Շուրջ 8 տարի հետախուզվող տղամարդը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել Վրաերթի ենթարկված 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Արտարժույթի փոխարժեքներն այսօր Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար․ աստղագուշակՇիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Սևան քաղաքում ձյուն է տեղում Օրվա խորհուրդ«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի Ուկրաինայում պաշտոնյաներին թույլ են տվել այցելել արտասահմանում գտնվող իրենց երեխաներին Քոնոր Մաքգրեգորը կվերադառնա UFC և կհանդիպի Մայքլ Չենդլերի հետՀունգարիան Եվրախորհրդարանին մեղադրել է ուկրաինական հակամարտության սրման մեջ
Ամենադիտված